ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ-13/11/23

  • Կամավորի և կազմակերպություն միջև պայմանագիր կնքվում է

Տասնչորս տարեկանից բարձր անձանց հետ պայմանագիրը կնքվում է գրավոր,երկու օրինակով,որից մեկը հանձնվում է կամավորին,իսկ մինչև տասնչորս տարեկան անձանց հետ պայմանագիր կնքելու ժամանակ,պարտադիր է ծնողի կամ խնամակալի ստորագրությունը,որից մեկ օրինակ հանձնվում է խնամակալին կամ ծնողին։

Ըստ ՀՀ օրենքի համաձայն՝կազմակերպությունը չի կարող անձի հետ կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր,որի հետ արդեն աշխատանքային հարաբերությունների մեջ է։

Կամավոր աշխատանքի պայմանգիր պարտադիր չէ կնքել ակցյաի մասնակցելու դեպքում կամ երբ կամավորությունը կատարվում է ոչ լազմակերպույան միջոցով։

  • Կամավորի աշխատանքը վարձատրվում է

Որպես այդպիսին կամավորները չեն ստանում հիմնական աշխատավարձ,բայց հնարավոր է ստանալ գումար մի քանի պատճառներով,օրինակ՝կրթաթոշակի կամ կամավորության ընթացում կատարված ծախսերի փոխհատուցում(օրինակ՝ճանապարհորդության կամ սննդի)։

  • Ով է կամվորը

Կամաորները անհատներ են,ովքեր առանց գումարի կատարում են աշխատանք,որը օգնում է կազմակերպություններին և համայնքներին։

  • Անչափահասը ինչպես կարող է կատարել կամավորություն

Ըստ օրենքի կամավորական աշխատանքներին կարող են մասնակցել տասնվեց տարին լրացած բոլոր անձիք,իսկ մինչև տասնչորս տարեկան անձիք կարող են կամավորությունների մասնակցել միայն ծնողի կամ խնամակալի թույլատրվությունից հետո։

  • Երբ է հնարավոր լուծել կամավորության մասին պայմնագիրը

Կամավորության մասին պայմանագրերը լուծվում է պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում։Նաև հնարավոր է լուծել պայմանագիրը կողմերի համաձայնության դեպքում,բայց լուծարման մասին տեղեկությունը հաջորդ կողմին պետք է ասել երեք աշխատանքային օր առաջ։

  • Ով կարող է ներգրավել կամավոր

Կամավորների կարող են ներգրավել՝շահույթ չհետապնդող կազմակերպությունները, համայնքային խմբերը, դպրոցները, պետական կառույցները, հիվանդանոցները, ձեռնարկությունները և միջոցառումների կազմակերպիչները:

  • Որն է կամավոր աշխատանքի սկզբունքները

Կամավոր աշխատանքի սկզբունքերից են՝չվարձատվությունը,կամքի ազատությունը,կամավորների միչև իրավահավասարությունը,մարդասիրությունը,մարդու իրավունքների և ազատության հարգումը,ազգային,տարածաշրջանային կամ միջազգային համագործակցությունը։

  • Որոնք են կամավոր աշխատանքի նպատակները

Կամավոր աշխատանքի նպատակներն են՝հանրային խնդիրների լուծումը,դժվար իրավիճակում հայտնված անձին կամ անձանց օգնություն տրամադրելը,օգնել մարդկանց ընտրել ճիշտ մասնագիտական կողմնորոշում և կարիերյաի պլանավորում,պետական կամ հանրային միջոցառումներին աջակցումը,հանրությանը մարդասիրական հոգով դաստիրակությունը։Կամավորությունը նաև հանդիսանում է նոր գիտելիքների ստացման աղբյուր։Նաև կամավորության միջոցով ձևավորվում է որակյալ աշխատուժ:Կամավորության միջոցով կամավորները կարողանում են իրենց գիտելիքները և հմտությունները ներդնել հանրօգուտ աշխատանքի մեջ։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 16/11/23

Հարցեր՝

Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը

Պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որևէ ձևի հարկադրանքի գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքի տակ անձից պահանջվող կամ անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունը, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:

3. Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում`

1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.

2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.

3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները


Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել բանավոր կամ գրավոր: Աշխատանքի ընդունումը ձևակերպվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի հրամանով: Հրամանը աշխատողին հայտնվում է նրանից ստորագրություն վերցնելով: Փաստորեն աշխատանքի անցնելու թույլտվությունը համարված է աշխատանքային պայմանագրի կնքում, անկախ այն բանից` աշխատանքի ընդունումը ձևակերպվել է պատշաճ կերպով, թե ոչ: Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների համաձայնությամբ փոխադրման կարգով մեկ այլ ձեռնարկությունից, հիմնարկից, կազմակերպությունից աշխատանքի հրավիրված աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը չի կարող մերժվել:

Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, պարզապես համալրելու աշխատատեղերը ՝ կնքելով աշխատանքային պայմանագրեր։ Աշխատող փնտրող գործատուն կարող է աշխատատեղերը համալրել նաև իր կազմակերպած մրցույթով կամ օգտվել համապատասխան մասնագիտացված կազմակերպության ծառայությունից։ Հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող աշխատանքների կատարման կամ պաշտոնի նշանակման համար կարող է պահանջվել որակավորման քննությունների հանձնում։ Դրանց անցկացման կարգը սահմանում է գործատուն։

Աշխատանքային փորձաշրջանը սահմանվում է, որպեսզի ստուգեն տվյալ անձի համապատասխանությունը և ընդունակությունը։

Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ ըստ տարիքային խմբերի 

Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել ՝ անձը հաստատող փաստաթուղթ, աշխատանքային գրքույկ (բացառությամբ առաջին անգամ կամ համատեղությամբ աշխատանքի ընդունվողների), սոցքարտ կամ սոցքարտ չունենալու մասին տեղեկանք, կրթության որակավորման մասին վկայական (դիպլոմ), տեղեկանք առողջական վիճակի մասին կամ սանիտարական գրքույկ, եթե պայմանագիրը կնքվում է այնպիսի աշխատանքների համար, որոնք պահանջում են սկզբնական և պարբերական բուժզննում, ինչպես նաև մինչև 18 տարեկան քաղաքացիների հետ պայմանագիր կնքելու ժամանակ։ Այդպիսի աշխատանքների ցանկը և սանիտարական գրքույկի ձևը սահմանում է կառավարությունը։ Եթե աշխատանքի է ընդունվում 14-16 տարեկան անչափահաս քաղաքացին, ուրեմն գործատուն պարտավոր է պահանջել ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը, իսկ առաջին անգամ աշխատանքի ընդունվող անձերից պահանջում են ` բնակարանային-շահագործման կազմակերպության, պատգամավորների ավանային կամ գյուղական խորհրդի կողմից տրված տեղեկանք վերջին զբաղմունքի մասին, խորհրդային բանակի շարքերից արձակվածներից` զինվորական գրքույկը:

Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները 

Գրանցմամբ աշխատողի առավելություններն են, որ աշխատանքային պայմանագրի հիման վրա, գործատուի օգտին կատարում է իր աշխատանքը ՝ ըստ իր մասնագիտության, որակավորման և պաշտոնի։

Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի 

Ըստ հոդված 22-ի ՝ ԱՊ կնքելիս կողմերի համաձայնությամբ կարող է նախատեսվել փորձաշրջան հանձնարարվող աշխատանքի համար բանվորի կամ ծառայողի համապատասխանությունը ստուգելու նպատակով: Փորձաշրջանի պայմանները պետք է նշված լինեն աշխատանքի ընդունման հրամանում: Փորձաշրջանի ընթացքում բանվորների ու ծառայողների վրա լիովին տարածվում է աշխատանքային օրենսդրությունը: Փորձաշրջանի ժամկետը մտցվում է աշխատանքային ստաժի մեջ: Փորձաշրջան չի սահմանվում տասնութ տարեկան չդարձած բանվորներին և ծառայողներին, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններն ավարտելուց հետո երիտասարդ բանվորներին, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետներին աշխատանքի ընդունելիս, տեղապահման (բրոնյայի) հաշվին հայրենական պատերազմի հաշմանդամներին աշխատանքի ուղարկելիս: Փորձաշրջան չի սահմանվում նաև այլ վայր ուղարկելու համար աշխատանքի ընդունելիս և այլ ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն աշխատանքի փոխադրելիս:

Ըստ հոդված 23-ի ՝ փորձաշրջանի տևողությունը, ՀՀ օրենսդրությամբ այլ բան չի սահմանված, չի կարող ավելի լինել երեք ամսից, իսկ առանձին դեպքերում, համապատասխան արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելով` վեց ամսից: Փորձաշրջանի տևողության մեջ չեն մտցվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանը և մյուս ժամանակաշրջանները, երբ աշխատողը աշխատանքից բացակայել է հարգելի պատճառներով:

Համաձայն 24-րդ հոդվածի ՝ եթե փորձաշրջանի ժամկետն անցել է, իսկ բանվորը կամ ծառայողը շարունակում է աշխատանքը, նա համարվում է փորձաշրջանն անցկացրած, և աշխատանքային պայմանագրի հետագա դադարեցում թույլատրվում է միայն ընդհանուր հիմունքներով: Փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան աշխատողին ազատում է աշխատանքից առանց ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելու և առանց արձակման նպաստ վճարելու: Բանվորը կամ ծառայողը իրավունք ունի աշխատանքից նման ազատումը բողոքարկել շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին, իսկ համապատասխան դեպքերում ` վերադաս մարմնին:

Աշխատանքային արձաակուրդ

Աշխատանքային հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյաաշխատանքային շաբաթվա դեպքում ՝ նաև շաբաթը։ Տոների և հիշատակի օրերը սահմանված են որպես ոչ աշխատանքային օր(օր. Ամանոր, Սուրբ Ծնունդ, Բանակի օր, Կանանց տոն, Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Աշխատանքի օր, Հաղթանակի տոն, Հանրապետության տոն, Սահմանադրության օր, Անկախության տոն, Երկրաշարժի օր)։
Ամենամյա արձակուրդը օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին։ Այդ ընթացքում պահպանվում է նրա պաշտոնը, վճարվում է միջին աշխատավարձ։ Ամենամյա. նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային դեպքում ՝ 24: Կան նաև ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդներ, ինչպես նաև հղիության և ծննդաբերության արձակուրդը (դեկրետը), մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը։

Աշխատանքից ազատում


Աշխատավարձի վճարման դադարեցումով բանվորին կամ ծառայողին աշխատանքից (պաշտոնից) հեռացնել թույլատրվում է դրանում լիազորված մարմինների առաջարկությամբ միայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայացած աշխատողին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան թույլ չի տալիս այդ օրը աշխատել:

Հասարակագիտական քննարկում՝

Արդյոք մասնագետը կարող է աշխատանքի չընդունվել նույնիսկ մասնագիտական գիտելիքների առկայության դեպքում, կամ հակառակը

Մասնագետի դերերը պահանջում են ավելին, քան պարզապես գիտելիքը. դրանք պահանջում են գործնական կիրառություն և հմտությունների կատարելագործում: Միայն մասնագիտական գիտելիքները չեն երաշխավորում զբաղվածությունը, քանի որ մասնագետները պետք է հմտություն և հարմարվողականություն դրսևորեն: Ընդհակառակը, ինչ-որ մեկը, ով չունի պաշտոնական փորձառություն, կարող է գերազանցել գործնական փորձով կամ յուրահատուկ հմտություններով, վայրէջքի հնարավորություններով՝ չնայած «մասնագետ» չլինելուն: Զբաղվածությունը կախված է փորձագիտության, հարմարվողականության և հաճախ տեսական հասկացությունից դուրս կարողությունների ցուցադրումից: Թե՛ մասնագիտական գիտելիքների և թե՛ կիրառելի հմտությունների ճիշտ խառնուրդը հաճախ որոշում է, թե ով է դիրքեր ապահովում մրցակցային լանդշաֆտներում՝ ցույց տալով այսօրվա աշխատաշուկայում լավ կլորացված հմտությունների կարևորությունը:

Իրավաբանական անձ հասկացությունը, հատկանիշները, տեսակները 02/11/23

Առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձինք

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով։

Կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:
Իրավաբանական անձի գույքի կազմավորմանը մասնակցելու կապակցությամբ` նրա հիմնադիրները (մասնակիցները) այդ իրավաբանական անձի նկատմամբ ունեն կամ չունեն պարտավորական իրավունքներ:

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների ձևով:

Ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել հասարակական միավորումների, հիմնադրամների, իրավաբանական անձանց միությունների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ձևերով:

Կոոպերատիվները` կախված իրենց գործունեության բնույթից, կարող են լինել շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ նման նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Առաջադրանք՝

Հասարակական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպության տեսակ է։ Կազմակերպություն որում օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձիք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները։

Պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է։

  • Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է

Անհատ ձեռնարկատերը պարտադիր չէ լինի իրավաբանական անձ, քաղաքացին անհատ ձեռնարկատեր է , և իրավունք ունի առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

  • Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է

1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:
2. Ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպություն է: 

Իրավաբանական անձի հիմնական դրույթները սահմանելու համար կարդալ քաղաքացիական օրենսգրքի 

Գլուխ 5-ի հոդվածները

Որպես հավելում կարդալ սույն հոդվածը՝

Քաղաքացու ձեռնարկատիրական գործունեությունը

1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը:

2. Քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքացիներն առանց պետական գրանցման կամ հաշվառման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր: Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ են հանդիսանում միայն տվյալ համատեղ գործունեության պայմանագրի սահմաններում:

Անհատ ձեռնարկատիրոջ մասին ՀՀ օրենքը

Իրավաբանական և ֆիզիկական անձ

Երեխայի իրավունքները-05/10/23

Նպատակը՝

  • ուսումնասիրել երեխայի  իրավունքները Հայաստանում

Երեխաները և երիտասարդները օժտված են մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնցով ճանաչվում են նրանց հատուկ կարիքները: Երեխաները իրենց ծնողների սեփականությունը չեն, և ոչ էլ բարեսիրության անօգնական օբյեկտներ: Նրանք մարդկային էակներ են և իրենց իսկ իրավունքների սուբյեկտներ:

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան սահմանում է իրավունքներ, որոնք պետք է իրացվեն, որպեսզի երեխաները զարգացնեն իրենց ողջ ներուժը:

Կոնվենցիան առաջարկում է հասկացություն, համաձայն որի՝ երեխան դիտվում է որպես անհատ և որպես ընտանիքի ու համայնքի անդամ՝ օժտված իր տարիքին և զարգացման փուլին հարիր իրավունքներով ու պարտականություններով: Երեխաների իրավունքների այսպիսի ընկալմամբ Կոնվենցիան ուշադրությունը սևեռում է երեխայի վրա՝ ամբողջությամբ վերցրած:

  • նպաստել Հայաստանում երեխայի իրավունքների խնդիրների պատշաճ լուսաբանմանը, բարձրաձայնելուն ։ Հայաստանում երեխաների խնդիրները։ Ինչ խնդիրներ ունեն երեխաները Հայաստանում

Ի՞նչ խնդիրներ են երեխաները առաջնային համարել

Ըստ ստորագրահավաքի արդյունքների՝ մշակույթի, խաղի և ժամանցի սահմանափակ հնարավորությունները երեխաներին հուզող ամենամեծ խնդիրն է։

Եվ ահա, թե ինչպես են դասակարգվել խնդիրները՝ ըստ կարևորության․

  1. մշակույթի, խաղի և ժամանցի սահմանափակ հնարավորություններ,
  2. շրջակա միջավայրի աղտոտվածություն և անվտանգություն,
  3. նախադպրոցական և դպրոցական կրթություն չկա կամ որակյալ չէ,
  4. հավասար հնարավորությունների բացակայություն,
  5. աղքատություն,
  6. երեխաների ձայնը լսելի չէ,
  7. անառողջ ապրելակերպ և անօգտակար սնունդ,
  8. երեխաների հանդեպ բռնություն։

Ավելի հստակ երեխաները նշել են հետևյալ 5 առաջնային խնդիրները․

  1. երեխաները սպորտով զբաղվելու հնարավորություններ չունեն,
  2. երեխաները արվեստով զբաղվելու հնարավորություններ չունեն,
  3. այգիներն ու կանաչ տարածքները քիչ են,
  4. օդն աղտոտված է,
  5. երեխաների համար նախատեսված հատուկ որակյալ հեռուստահաղորդումներ ու հանդեսներ չկան։

Ընթացքը /Քայլերը/՝

  • ուսումնասիրել երեխայի իրավունքների մասին Միջազգային և Ներպետական իրավական փաստաթղթերը

Երեխայի իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերը հիմնականում պտտվում են 1989 թվականին ընդունված Միավորված ազգերի կազմակերպության Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի (ԿԿԿ) շուրջ։ երեխաներ. Այն ընդգծում է երեխայի լավագույն շահերը, խտրականության բացակայությունը և երեխայի գոյատևման, զարգացման և մասնակցության իրավունքը: Բացի այդ, CRC-ի կամընտիր արձանագրությունները վերաբերում են երեխաների ներգրավմանը զինված հակամարտություններին և երեխաների վաճառքին, մանկական մարմնավաճառությանը և մանկական պոռնոգրաֆիայի:

Ներքին առումով, շատ երկրներ ընդունել են օրենքներ և կանոնակարգեր՝ համապատասխանեցնելով CRC-ի սկզբունքներին: Օրինակ՝ Միացյալ Նահանգներն ունի Երեխաների առցանց գաղտնիության պաշտպանության մասին օրենքը (COPPA)՝ երեխաների գաղտնիությունը առցանց պաշտպանելու համար: Այս ներպետական օրենքները կարող են շատ տարբեր լինել, սակայն դրանք նպատակ ունեն ապահովելու երեխաների բարեկեցությունը, անվտանգությունը և զարգացումը: Միացյալ Նահանգներում գործում է նաև Երեխաների չարաշահման կանխարգելման և բուժման ակտը (CAPTA), որը վերաբերում է երեխաների չարաշահմանն ու անտեսմանը:

Մինչ CRC-ն սահմանում է գլոբալ չափորոշիչ, երեխաների իրավունքների յուրաքանչյուր երկրի իրավական դաշտը կարող է տարբեր լինել: Այնուամենայնիվ, բոլորը պետք է հավատարիմ մնան CRC-ի հիմնական սկզբունքներին՝ պաշտպանելու երեխաների իրավունքները և բարեկեցությունը՝ գիտակցելով, որ նրանք ունեն հատուկ խնամքի և աջակցության իրավունք՝ իրենց առավելագույն ներուժը աճելու և զարգանալու համար:

Սովորողի իրավունքները-10/09/23

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Շեղատառով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Հարցեր՝

  • Սովորողը իրավունք ունի

Սովորողն ունի լավ կրթության իրավունք. Սա նշանակում է, որ նրանք պետք է կարողանան դպրոց գնալ և սովորել՝ առանց անարդար վերաբերմունքի: Նրանք իրավունք ունեն ապահով լինել դպրոցում: Այն, ինչ նրանք սովորում են, պետք է հետաքրքիր և օգտակար լինեն նրանց ապագայի համար: Ուսուցիչները պետք է իմանան, թե ինչ են անում և լավ սովորեցնեն: Սովորողն իրավունք ունի իմանալու, թե որքան լավ են սովորում դպրոցում և ստանալ օգնություն, երբ դրա կարիքն ունի: Նրանք նաև իրավունք ունեն ասելու, թե ինչ են մտածում դպրոցի մասին և լսելի լինել: Սա օգնում է նրանց սովորել և աճել:

  • Սովորողը պարտավոր է

Սովորողը պետք է կանոնավոր հաճախի դպրոց և ժամանակին գտնի իր կրթությունը առավելագույնս օգտագործելու համար: Նրանք պետք է նաև լսեն իրենց ուսուցիչներին, հարցեր տան, երբ նրանք չեն հասկանում, և ամեն ինչ փորձեն կատարել իրենց առաջադրանքները: Կարևոր է, որ սովորողը բարյացակամորեն և հարգանքով վերաբերվի իր դասընկերներին, ինչպես նրանք ցանկանում են, որ իրենց հետ վարվեն: Նրանք պետք է հետևեն դպրոցի կանոններին՝ բոլորի համար անվտանգ և արդյունավետ միջավայր ստեղծելու համար։ Բացի այդ, նրանք պետք է կանոնավոր կերպով կարդան և պարապեն՝ բարելավելու իրենց հմտությունները: Վերջապես, սովորողը պետք է շփվի իր ուսուցիչների և ծնողների հետ ցանկացած մտահոգությունների կամ մարտահրավերների մասին, որոնց նրանք հանդիպում են իրենց ուսումնական ճանապարհորդության ընթացքում:

Հոդված 20

  1. Հոդված 20
  2. 1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
  3. 2. Սովորողն իրավունք ունի`
  4. 1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
  5. 2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
  6. 3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
  7. 3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
  8. 4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
  9. 5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
  10. 6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
  11. 7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
  12. 8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
  13. 9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
  14. 3. Սովորողը պարտավոր է`
  15. 1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
  16. 2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտություններ և կարողություններ, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
  17. 3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
  18. 4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ: