Նախագծային, հետազոտական աշխատանք «Մաթեմատիկոս, Ֆիզիկոս, թե՞ աստղագետ»

  1. Հայ գիտնական Վիկտոր Համբարձումյանի կենսագրությունը համառոտ տեքստով ( Ե՞րբ է ծնվել, որտե՞ղ: Որտե՞ղ է անցել մանկությունը: Ինչպիսի՞ կրթություն է ստացել: Ինչո՞ւ վերադարձավ Հայաստան:)
  2. Վիկտոր Համբարձումյանի աշխատությունները, աշխատանքները, գիտական հոդվածների վերնագրերը, մանկավարժական աշխատանքը:
  3. Մաթեմատիկա — Ֆիզիկա — աստղագիտություն (աստղաֆիզիկա) կապը:

Հայ աստղագետ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը, նկատելով երեք-չորս տարեկան որդու՝ թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով՝ զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։

Դպրոցական տարիներին երիտասարդ Համբարձումյանի մոտ առավել ցայտուն է դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ հակումն ու հետաքրքրությունը։ Արդեն այդ տարիներին նա  հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ, իսկ 1924 թվականին, ընդամենը  15 տարեկան հասակում,  Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ. այն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է  նաև Թիֆլիսում…

1944 թվականին Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում հիմնեց աստղաֆիզիկայի ամբիոնը։ Ընդամենը երկու տարի անց գլխավորեց Բյուրականի աստղադիտարանը և ղեկավարեց այն շուրջ 40 տարի։ 1947 թվականին Վիկտոր Համբարձումյանը ընտվեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ ու մնաց այդ պաշտոնում մինչ 1993 թվականը. այս ամենը աստղաֆիզիկոսի ձեռքբերումների ու կոչումների մի փոքրիկ մասն են… այդուհանդերձ, Համաբարձումյանը ԽՍՀՄ տեսական աստղաֆիզիկայի առջաին դասագրքի ու բազմաթիվ գիտական աշխատությունների։ Աստղաֆիզիկոսը գիտական դպրոցներ է հիմնել Բյուրականում ու Գյումրիում։

Մեծ աստղաֆիզիկոսը մահացել է 1996 թվականի օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թվականից կրում է իր հիմնադրի անունը։

Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը՝ սետպեմբերի 18-ը, հռչակվել է աստղաֆիզիկայի օր, իսկ 1972 թվականին Ղրիմի աստղադիտարանի հայտնաբերած փոքր մոլորակը կոչվել է Համբարձումյանի անունով՝ «1905 Ambartsumyan»։

Վիկտոր Համբարձումյանի աշխատությունները, աշխատանքները, գիտական հոդվածների վերնագրերը, մանկավարժական աշխատանքը

1947 թվականին հրատարակում է իր հայտնի աշխատանքը՝ «Աստղերի էվոլյուցիան և աստղաֆիզիկան», որում ապացուցում է, որ իր հայտնագործած աստղային համակարգերը՝ աստղասփյուռները, կազմված են միանման աստղերից, և դրանով է պայմանավորված նմանատիպ աստղերի բարձր խտությունը։ Այս աշխատանքի համար Վ.Համբարձումյանը 1950 թվականին արժանացավ պետական մրցանակի։

Համբարձումյանը գիտական աշխատանքը զուգակցել է աշխույժ մանկավարժական գործունեության հետ։ Նա հեղինակն է տեսական աստղաֆիզիկա առարկայի՝ ԽՍՀՄում առաջին դասագրքի (1939) և հեղինակակիցն է «Տեսական աստղաֆիզիկայի» դասընթացի (1952), որը թարգմանված է բազմաթիվ լեզուների։ 1931 թվաակնից դասախոսություններ է կարդացել Լենինգրադի համալսարանում։ 1934 թվականին Լենինգրադի համալսարանում հիմնել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը, որ ղեկավարել է մինչև 1947 թվականը։ 1939-1941 թվականներին եղել է Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի տնօրենը, իսկ 1940 թվականից՝ նույն համալսարանի գիտական պրոռեկտորը։ 1941-1943 թվականները եղել է Լենինգրադի համալսարանի տարհանված գիտական մասնաճյուղի վարիչը Ելաբուգայում։ 1944 թվականին աստղաֆիզիկայի ամբիոն է հիմնում Երևանի համալսարանում։ Համբարձումյանը գիտական դպրոցներ է հիմնել Լենինգրադում և Բյուրականում, որոնք զգալի հետք են թողել աստղագիտության տարբեր ճյուղերի զարգացման վրա։ Գիտության ժողովրդականացման-տարածման ջատագով էր, հեղինակ աստղաֆիզիկայի զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածների և գրքերի։

Մաթեմատիկա — Ֆիզիկա — աստղագիտություն (աստղաֆիզիկա) կապը:

Աստղաֆիզիկայի, ֆիզիկայի զարգացման բոլոր փուլերում մեծ է  մաթեմատիկակայի դերը: Գիտնականները փաստում են, որ առանց մաթեմատիկայի զարգացման բնական գիտությունների զարգացում պարզապես չի կարող լինել: 

Հանրահաշիվը օգնում է հասկանալ, թե ինչպիսի մեծություններ են օգտագործում աստղագետները տիեզերքը նկարագրելու համար. օրինակ՝ որքա՞ն պայծառ են օբյեկտները գիշերային երկնքում:

Երկրաչափության բոլոր ճյուղերը կիրառելի և անհրաժեշտ են աստղաֆիզիկայում. երկնային մարմիների տեսքը, չափերը, շարժը որոշելու համար: Մեծ նաև եռանկյունաչափության կիրառությունը, այն օգտագործվում է այն բանի համար, թե ինչպես ենք մենք նկարագրում երկնքում գտնվող օբյեկտների դիրքը, և թե ինչպես կապել մեկ կոորդինատային համակարգի դիրքերը մյուսի դիրքերի հետ:

Մաթեմատիկայի կիրառությունն անընդհատ է, իսկ իմացությունն անհրաժեշտություն: 

Տիեզերքի Մաթեմատիկան