Ձմեռային ճամբար; Գյումրի՝ վարպետաց քաղաք-23/01/24


Հայաստանի մայրաքաղաքից հետո Գյումրին երկրորդ խոշոր քաղաքն է: Քաղաքը և նրա շրջակայքը հարուստ են տարբեր հետաքրքիր տեսարժան վայրերով: Այստեղ կարող եք այցելել պատկերասրահ, տեղական պատմության թանգարան կամ պատմամշակութային արգելոց: Գյումրիում և նրա մոտակայքում տեղակայված են հինգ եկեղեցիներ, հին Մարմաշենի վանքը և Ուղղափառ մատուռը: Քաղաքի կարևոր խորհրդանիշերից մեկն է սպարապետ Վարդան Մամիկոնյանի հուշարձանը: Գյումրու մեկ այլ պատկերավոր պատմական տեսարժան վայրերից է Ալեքսանդրապոլի բերդը: Այն կառուցվել է ցարական ժամանակներում  և կարևոր ռազմական պաշտպանական դեր է ունեցել։ Գյումրին համարվում է Հայաստանի «արվեստի մայրաքաղաք» և կարևոր մշակութային կենտրոն: Քաղաքը նաև անվանում են «հումորի մայրաքաղաք». այստեղ են ծնվել ականավոր հայ նկարիչներ և կատակերգուներ:

Մենք ճամփորդությունը սկսեցինք առավոտյան հավաքվեցինք կայարանում և Երևան-Գյումրի գնացքով գնացինք։ Ճամփորդությունը 3 ժամ տևեց, որի ընթացքում մենք խաղեր էինք խաղում։ Հասանք Գյումրի և առաջին գնացինք սնվելու, որովհետև սոված էինք։ Սնվելուց հետո Մեր մանկության ֆիլմի հայտնի պատշգամբ, որտեղ նկարվեցինք։ Այստեղ առաջին անգամ էի լինում և ամբողջ տունը մի հուշ էր այդ ֆիլմից։

Հետո ձնագնդիկ էինք խաղում, քայլելով գնացինք Թումո, որտեղ զբոսնեցինք։ Գնացինք Յոթ Վերք եկեղեցին և աղոթեցինք։ Կրկին գնացինք սնվելու։

Այնտեղ կար մի շուն, որի անունը Ասլան էր, սակայն ես նրան անվանել էի Օնո։

Մենք վերադարձանք Երևան՝ լավ տպավորություններով։

Preparatory Project before visiting Gyumri 22/01/24

In the northwest part of Shirak Region, Gyumri is Armenia’s second-biggest city, full of history and culture. In our winter camp journey this January, we will explore Gyumri’s secrets, walk its lively streets, and connect with a city that has a long and interesting history.

Gyumri is 126 kilometers away from Yerevan, the capital city, and sits gracefully by the Akhuryan River. With a rich past and a lively present, Gyumri has people who bring life to its old monuments, cultural treasures, and special way of life.

We’ll walk through Gyumri, exploring Varpetats, Rustaveli, Abovyan, and Gorku streets. For three members in our group, this will be their first time in Gyumri, giving them a chance to experience the city’s unique atmosphere.

Our goal is to learn about Gyumri’s rich history. We’ll visit important places like the Kumari historical and cultural reserve, which holds stories of the city’s past and the strength of its people. The House-museum of Dzitholtsons, on 47 Haghtanaki Avenue, will show us the artistic and intellectual contributions that shaped Gyumri.

We’ll also check out the Gyumri History Museum. This place keeps Gyumri’s collective memory, holding artifacts that tell the city’s story through time.

Our journey goes beyond just looking around; we want to connect with Gyumri’s people. We’ll have meetings with them to understand how they live today, creating bonds between us, the visitors, and the lively Gyumri community.

As we explore snowy landscapes and historical places in Gyumri, let’s seize the chance to uncover its past, appreciate its present, and make connections that go beyond time. Gyumri is ready to share its stories and be a part of our winter camp adventure.

Ձմեռային Ճամբար-Այցելություն Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան 10/01/23

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթում մենք այցելեցինք Լուսիկ Ագուլեցու թանգարան ընկեր Անահիտի և ընկեր Սիլվայի հետ։ Շատ հետաքրքիր օր անցկացրեցինք և ուսումնասիրեցինք մեր հայկական մշակույթը։ Թանգարանում ցուցադրված են հայկական և տարբեր տարածաշրջանների ժողովուրդների մշակութային արժեքներ ներկայացնող  ցուցանմուշներ, որոնք օգտագործում էին հայերն իրենց կենցաղում։

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում իրենց տեղն են գտել 40 տարվա որոնողական ու հավաքչական աշխատանքի պտուղները։ Տուն-թանգարանում ներկայացված են հին իրեր, խեցեղեն,դրամների հավաքածո,ազգային միջնադարյան արժեքներ, հնատիպ գրքեր ու սրբապատկերներ, գորգեր, տարազ, աշխատանքային գործիքներ, զենքեր, պերճանքի առարկաներ, ծիսական տիկնիկներ, զարդեր և այլն։

Նկարչուհի, մշակույթի վաստակավոր գործիչ, նմուշահավաք Լուսիկ Ագուլեցին ամուսնու՝ քանդակագործ Յուրի Սամվելյանի հետ ընտանեկան հարկը վերածել է մշակութային յուրահատուկ հարթակի, որտեղ զարմանալիորեն ամեն մեկը զգում է իրեն ինչպես տանը։ Դեռևս Լուսիկ Ագուլեցու օրոք մշտապես ընդունելով հյուրեր՝  տունը թանգարանի վերածելու միտք հղացավ։ Այնտեղ այցելելում էին թե՛ դպրոցականներ, թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա արվեստասերներ, որոնք վայելում էին տանտիրուհու ջերմ վերաբերմունքն ու հյուրընկալությունը։

2013 թվականին ստեղծվեց «Ագուլեցի» ազգագրական, մշակութային, ստեղծագործական, կրթական հիմնադրամը՝ շարունակելով ընդունել հյուրեր։ 

2019 թվականին պաշտոնապես բացվեցին  «Ագուլեցի» տուն-թանգարանը և արտ-սրճարանը։

Լուսիկ Ագուլեցու հավաքածուն ժամանակի ու տարածության յուրօրինակ խաչմերուկ է՝ մեծ ընդգրկումով։ 

Թանգարանում ցուցադրված են հայկական և տարբեր տարածաշրջանների ժողովուրդների մշակութային արժեքներ ներկայացնող  ցուցանմուշներ, որոնք օգտագործում էին հայերն իրենց կենցաղում։ Հատկանշական է այն, որ բոլոր իրերը ձեռք են  բերվել հայ ընտանիքներից։

Լուսիկ Ագուլեցին տարիներ շարունակ մոռացությունից ու կորստից  փրկեց, նոր կյանք տվեց մշակութային տարբեր արժեքների՝ հնատիպ իրեր, կահույք, կահ-կարասի, խեցեղեն, գորգեր, գրքեր, զարդեր և այլն: Նա, տարիներ  շարունակ հաղթահարելով շատ դժվարություններ, սեփական օրինակով տարազ կրելու մշակույթ ձևավորեց , ստեղծեց տարազների հավաքածու, տոնածիսական մշակույթի յուրատիպ հավաքածու, որն իր ընդգրկումով եզակի է  Հայաստանում։

Արժեքավոր է նաև «Սերունդներ» խորագիրը կրող ցուցադրությունը, քանի որ ընտանիքում հինգ սերունդ  ստեղծագործողներ են։  Այս հիմքի վրա էլ  տունը վերածվեց թանգարանի, որը սիրված վայր է  դարձել շատերի համար։

Նյութի աղբյուր՝ https://visityerevan.am/places/details/421/am/

Դեպի Տավուշ աշխարհ-Ճամփորդություն 20․01-22․01

Նպատակը՝

  • Հայրենագիտական, մարզական, ազգագրական ստուգատեսային ճամփորդություն
  • Համագործակցություն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամաևզական վարժարանի հետ

Երթուղին՝

  • Երևան – Սևան -Դիլիջան
Երևան- Դիլիջան_1

Օր առաջին

Մենք ուղևորվեցինք եկեղեցու բակից և շարժվեցինք դեպի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան, որտեղ մենք բասկետբոլ խաղացինք վարժարանի սաների հետ։ Ճանապարհը շատ գեղեցիկ էր ծառերը ծածկված էին ձյունով։ Այնուհետև մենք գնացինք հյուրատուն, որտեղ տեղավորվելուց հետո, տարբեր տեսակի սեղանի խաղեր խաղացինք, զրույցներ ունեցանք, երեկոյան ամփոփեցինք մեր օրը։

Երեկոյան քաղաքային զբոսանքներ ունեցանք Դիլիջանի կենտրոնում։

Վերադարձանք հյուրատուն և ընթրեցինք։

Օր երկրորդ

Երկրորդ օրը ուղևորվեցինք Պարզ լիճ, որը գեղեցիկ էր նույնիսկ ձմռանը։ Այնտեղ զբոսնեցինք և հիացանք բնության այդ գեղեցկությամբ։

Այնուհետև ուղևորվեցինք Հաղարծնի վանական համալիր։

Հաղարծինը 10-րդ դարի հայկական վանքային համալիր է, գտնվում է  ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։

Համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Հաղարծին համալիրի կազմում կա երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ,  գեղաքանդակ խաչքարեր:

Սուրբ Աստվածածին եկեղեցին ամենամեծ շինությունն է և կառուցվել է 1281թ.: Հիանալի է 16 մասից կազմված գմբեթը: Եկեղեցուց դուրս կարող եք գտնել մի գեղաքանդակ, որտեղ երկու հոգևորականներ իրենց մեջտեղում առել են եկեղեցու մանրակերտը: Ասում են, որ պատկերված հոգևորականները եկեղեցու հիմնադիրներն են՝ Հովհաննես և Սարգիս վարդապետները:

Համալիրի մեծ մասը կառուցվել է 9-11րդ դդ. հայոց Բագրատունիներ դինաստիայի օրոք: Համալիրը եղել է Բագրատունի թագավորների ամառանոցը և պատահական չէ, որ Սմբատ և Գագիկ Բագրատունի թագավորների մարմիններն ամփոփված են եկեղեցու հարավային մասում: Վանական համալիրի ետնամասում կարող եք գտնել իսկապես եզակի մի խաչքար: Այն իրենից ներկայացնում է քարի վրա փորագրված խաչ: Հայաստանում շատ խաչքարներ կան և հիմնականում գտնվում են վանքերի, եկեղեցիների տարածքում, սակայն, այս խաչքարի յուրահատկությունն ու եզակիությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն մնացած բոլոր խաչքարերի, խաչի թևերը չեն ավարտվում, այլ շարունակական են` ստեղծելով կրկնակի խաչ: 13-րդ դարում վանքում բնակվել են որբեր, որոնք էլ փորագրել են խաչքարը և նվիրել  իրենց ուսուցչին: Կրկնակի խաչը խորհրդանշում է երկրորդ կյանքը, հարությունը և ցույց է տալիս, որ նույնիսկ ողբերգության մեջ մարդ կարող է հույսով ապրել: Այս  խաչքարը գտնվում է դեռևս 800 տարի առաջ Զաքարյանների կողմից տնկված ծառի մոտ: Չնայած նրան, որ ծառի մի մասն է մնում այսօր, կոճղն անցել է կայծակների, երկրաշարժերի և կռիվների միջով:

Երեկոյան վերադարձանք հյուրատուն, ընթրեցինք այնուհետև վառեցինք բուխարին և տարբեր սեղանի խաղեր էին խաղում։ Իսկ ես ապահովել էի երաժշտական պահը երեկոյի։

Օր երրորդ

  • քայլարշավ դեպի Ջուխտակ

Երրորդ օրը վաղ արթնացանք, նախաճաշեցինք, նախապատրաստեցինք մեր իրերը, հավաքեցինք սենյակները և ուղևորվեցինք Ջուխտակ։

Ջուխտակ վանք

Ջուխտակ վանքը 11-12-րդ դարերի կառույց է։ Վանքի Ջուխտակ անվանումը ժողովրդական է։ Վանքի կազմի մեջ են մտնում երկու եկեղեցի, այդտեղից էլ առաջացել է անվանումը։ Ջուխտ նշանակում է զույգ։ Վանքը գրավոր աղբյուրներում հիշատակվում է նաև որպես Պետրոսի վանք կամ Գիշերավանք։ Ջուխտակ վանքը կազմված է Սբ․ Գրիգոր Լուսավորիչ և Սբ․ Աստվածածին եկեղեցիներից։ Առաջինը իրենից ներկայացնում է կենտրոնագմբեթ շինություն, իսկ երկրորդը՝ Աստվածածինը, միանավ բազիլիկ տիպի եկեղեցի է։

Այնուհետև ուղևորվեցինք Երևան։ Ճանապարհորդությունը ճանաչողական նշանակություն ուներ ինձ համար, որի համար շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին։

Կից մեր սիրելի ուսուցչուհի ընկեր Տաթևի պատրաստած տեսանյութն է Դիլիջան ճանապարհորդությունից