Արևմտահայ գրականության ընթերցումներ-Կարդա Համաստեղի-«Աստղկան սայլը» պատմվածքը։ 25/04/24

Աստղկան սայլը

Գյուղեն քիչ հեռու, ջաղացքներու մոտ, քով քովի երկու անձև ժայռեր կային: Գյուղացիներն այդ ժայռերը Աստղկան սայլ կկոչեին:
Փոքրիկ, շատ փոքրիկ էինք: Օր մը Աստղկան Սայլին քով առվակին եզերքը կխաղայինք, երբ ծեր ջաղացպանը մեզ իր մոտ կանչեց  ու ըսավ.
«Ինձ մոտ եկե՛ք մանուկներ. ձեզ բաղարջ պիտի տամ. եկե՛ք, նստեցեք, ես ձեզ պիտի պատմեմ Աստղկան  Սայլին հեքիաթը աղվոր»:

 Եվ ծեր ջաղացպանը իր հնամաշ գոտիեն ծխամորճն հանեց ու այսպես պատմեց:
Կար ու չկար ձկնորս մը կար: Այդ ձկնորսը, գիշեր մը, լապտերը վառեց, շալկեց իր ուռկանն ու ծովափ իջավ: Երկնի վրա կային լիք աստղեր. աստղեր կային ծովուն մեջ:
«Ծովն ի ՜նչ խաղաղ է» — ըսավ ձկնորսը ու նավակ մտավ. նավակի քթին` լապտերը կախեց ու սկսավ թևճակներով, խոշոր մատյանի մը հին թերթերուն պես, թերթ-թերթ, թերթատել էջերը ծովին:
Շատ գնաց, թե քիչ, «Հոս ձուկեր շատ կան», ըսավ, կանգ առավ ու ուռկանը ծով նետեց հանդարտ: Երկա ՜ր սպասեց ու հեղ մ’ալ, տեսնես, ուռկանը ծանր դուրս քաշեց ծովեն: Բա ՜,  ի ՜նչ տեսնե, աստղե ՜ր, աստղե ՜ր, ուռկանին մեջ լեփլեցուն աստղեր, աստղերուն կպած մի քանի շարժկլտող կարմիր խեցիներ:
«Աստղերն ի ՞նչ ընեմ, ես ձուկ կուզեմ, ձուկ լեցուն ուռկանով: Աստղերն ի ՜նչ ընեմ», — ըսավ ձկնորսը, տրտմեցավ, ու լուսադեմին ուռկան մը լեցուն աստղերը շալկեց, ուղիղ տուն գնաց:
«Հե ՜յ, կնիկ, դուրս ե՛կ, աստղեր եմ բերեր»,- պոռաց ձկնորսը. Է ՜հ, ի ՜նչ քոռ բախտ, ուռկանը նետեցի, աստղեր դուրս եկան: Աստղերն ի ՜նչ ընեմ»:
Կինը արթնցավ ու դուռը բացավ. բեռը աստղերուն` ուսեն վար առավ:
«Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են, օ՜հ, ի ՜նչ փայլփլուն», — ձկնորսին կինը ըսավ ու խնդաց. խնդաց ու պարեց. ցատկեց ու էրկան վզին փաթթվեց, հափ հափ համբուրեց:
«Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են. ես ձուկն ի ՜նչ ընեմ»,- ըսավ ու մեկ-մեկ վեր առավ աստղերն, իր վզին կապեց, զույգ ականջներուն զույգ օղեր շինեց, մատներուն անցուց, ու հատ մ’ալ այծին կոտոշեն կախեց:
Հաջորդ առավոտ, կանուխ, ձկնորսը, աստղերու դեզ մը իր սայլի մեջ լեցուց ու դուրս հանեց փողոց, ծախելու համար:
«Աստղեր, հա ՜, աստղեր,
Շատ աժան աստղեր»:
Փողոցե փողոց պոռաց ձկնորսը:
Գյուղացիները դռներնին բացեցին, ձկնորսի ձայնին ականջ ծռեցին:
Գյուղացի կիններ ձկնորսը իրենց տուն կանչեցին:
«Հե ՜յ ձկնորս աղբար, ինձ աստղեր կուտա ՞ս: Հե ՜յ ձկնորս աղբար, տես` ի ՜նչ աղվոր եմ: Ես հոս մինակ եմ… եկուր, ներս եկուր, ա ՜յ ձկնորս աղբար, ես դրամ չունիմ, ինձ  աստղեր  կուտա ՞ս»:
Աղերսեցին այն կիները, որոնք դրամ չունեին:
Ձկնորսը կուտար, ով որ դրամ տար:
«Աստղեր, հա՜, աստղեր,
Շատ աժան աստղեր»:
Գեղին մեկ ծայրը, խարխուլ տան մը մեջ, այն հին օրերուն կապրեր մինուճար խեղճ բանաստեղծ մը: Գյուղացիք անոր Աշուղ կըսեին: Աղքատ աշուղը տան պատեն կախած իր կիթառեն զատ ա՛լ ոչինչ ուներ:
Աշուղը լսեց ձկնորսին ձայնը, իր սազը առավ, դուրս ելավ դռնեն: Փոքրիկ սայլի մը վրա տեսավ աստղերու դեզ մը: Երկնքի աստղեր, վերեն վար իջած իրական աստղեր, որ խեղճ աշուղը, մերկ ու անոթի, հեռավոր աստղեր միշտ երազելով միայն ապրած էր:
Իր սազը ձեռքին` աշուղն աղերսեց – «Ա ՜յ ձկնորս աղբար, քեզ լավ երգ երգեմ, ինձ աստղ մը կուտա ՞ս»:
«Չէ, չեմ տար»:
«Ա ՜յ ձկնորս աղբար, սայլդ ես կքաշեմ, ես դրամ չունիմ, ինձ աստղ մը կուտա ՞ս»:
«Չէ, չեմ տար, ըսի »:
«Ա ՜յ ձկնորս աղբար, իմ կյանքը քեզի, իմ սազը քեզի, ինձ աստղ մը կուտա ՞ս»:
«Չէ, չեմ տար, ըսի. ես սազն ի ՞նչ ընեմ»:
Ու խեղճ աշուղը սայլին ետևեն գնաց ու գնաց, ոտքերը բոպիկ, հոգնած, քրտնած, սազն անութին տակ, սայլին ետևեն գնաց ու գնաց:
Ձկնորս իր սայլով գյուղեն դուրս ելավ, ուրիշ գյուղ մտավ. անցավ այգիներ, կամուրջներ անցավ: Աստղերը ծախեց թե ջորեպանին և թե րենճպերին: Մի քանի աստղեր հազիվ մնացին:
«Ա՜յ, ձկնորս աղբար, թո՛ղ բռնեմ աստղ մը, ձեռքիս մեջ առնեմ»,- միշտ կաղերսեր աշուղը հոգնած:
Երեկո էր, արևմարին, ձկնորս ու աշուղ գյուղ շտկվեցան: Մեյ մըն ալ, տեսնես, մութ ջաղացքներեն մեծ հով մը փրթավ ու արագ արագ գյուղին մեջ դարձավ: Հատ-հատ հավաքեց աստղերը բոլոր` կովին կռնակեն, ձիուն ճակատեն, կիներու սեփ սև վարսերուն մեջեն, բուխերիկներեն, պատուհաններեն, ու բաց մնացած դռներու մեջեն, աստղերն հովին հետ դեպի երկինք  թռան. հոն ամեն մեկ աստղ իր տեղ թառեցավ:
«Հե ՜յ ժաժ ելավ, ժաժ իմացա ՞ք: Մեր տունը ամբողջ հիմեն սարսեցավ»:
Գյուղացիները ելան, շփոթված իրարու ձայն տվին:
«Ու ՜յ, ու ՜յ աստղերս առին, ու ՞ր տարին: Վա ՜յ այն ձկնորսին, վա ՜յ այն կախարդին»:
Եվ խելագարներու պես գյուղացիները չորս կողմ ինկան ու փնտրեցին  ձկնորսը կախարդ:
«Հե ՜յ, լծվոր, հե ՜յ, ջրվոր, ձկնորսը տեսա ՞ք»:
«Հա, տեսա, ձկնորսը կամուրջեն կանցներ, աստղեր կծախեր, ու խևն ալ անոր ետև կվազե»:
«Հա, հա, տեսա ձկնորսը ջաղացքներուն մոտ. աստղերը ծախեր ու գյուղ կդառնար»:
Այս ճամփուն վրա, փոքրիկ մանուկներ, այն կապույտ հովը փոթորիկ դարձավ: Փոթորիկը գնաց ձկնորսին սայլին վրայեն անցավ, մնացած մի քանի աստղերը առավ ու երկինք տարավ:
Էհ, ի ՜նչ փոթորիկ…
Կայծակի մը պես կայծ տվավ, շանթեց:
Ձկնորսը այրող հոսանք մը զգաց. Ցնցվեցավ, սևցավ…
Գյուղացիներն եկան,  առվակին քով, ձկնորսն իր  սայլին հետ քար արձան գտան:
Աշուղն ալ ըսես, փոթորկին հետ ափուչիք եղավ…
Աստղերն, աշուղին զույգ թևեր տվին, առին վեր տարին: Վեր տարին, իրենց խաղընկեր արին:

1. Պատկերավորման ինչ միջոցներ կան պատմվածքում: Գտիր և դուրս բեր համապատասխան օրինակները:


Այս տեքստում պատկերավորման միջոց փոխարինություն էր։

2. Ինչ ես կարծում՝ ինչու ձկնորսը քար արձան դարձավ, իսկ «Աշուղին աստղերը զույգ թևեր տվին, առին վեր տարին: Վեր տարին, իրենց խաղընկեր արին»:

Աշուղը դարձավ քար արձան իր անկոտրուն բնավորության համար, իսկ աշուղը աստցերի ընկեր դարձավ, քանի որ չստացավ ին ուզածը և այդպես կկարողանար իրականացնել այն:

3. Ինչ ես կարծում, ինչի մասին էր պատմվածքը։ 7-ից 10 նախադասությամբ ներկայացրու ասելիքդ։

Մի գյուղում  ն երկու անձև ժայռեր կային, որոնց մարդիկ աստղական սայլ էին անվանու։ Մի օր գյուղի երեխաներին ջաղացպանը որոշում է պատմել ժայռերի առասպելը։ Ըստ առասպելի, գյուղում մի ծեր ձկնորս կար, որը   գիշերը ձկնորսության ժամանակ մի սայլ աստղ է բռնում ծովից։ Աստղերը տանելով գյուղ սկսում է  վաճառեր գյուղացիներին։ Գյուղացիների մեջ մի աղքատ աշուղ է լինում, որը դրամ չուներ, բայց   աղաչում է ձկնորսին իրեն մեկ աստղ տալ։ Բայց  ձկնորսը չի համաձայնվում։ Երեկոյան   բոլոր աստղերը գյուղացիներից գնում են և բարձրանում  երկինք, ձկնորսին քամին դարձնում է ժայռ, իսկ աշուղին՝  բարձրացնում  երկինք և աստղերին ընկեր դարձնում։

Արևմտահայ գրականության ընթերցումներ-Քո ցանկությամբ կարող ես ընտրել արևմտահայ այլ գրող, ծանոթանալ ստեղծագործություններին, վերլուծել կամ ձայնագրել: 24/04/24

Ես կարդացի Ռուբեն Սևակի <<Ինչու>> բանաստեղծությունը։Բանաստեղծության մեջ գրողը պատմում էր իր հանդեպ մի աղջկա սիրո մասին։ Այդ սերը համեմատում էր փոքրիկ մեղքի հետ, մի քանի անգամ ստեղծագործության մեջ հարց էր տալիս կարծես ուղղված այդ աղջկան, պետք էր արդյոք նան այդ սերը։

Ինչու՞, ինչու՞ զիս սիրեցիր,
Փոքրիկ աղջիկ, քեզի մե՜ղք էր.
Փոքրիկ ծոցիդ թիթե՜ռ պետք էր,
Դուն ծե՜ր արծիվ մը բանտեցիր…

Կապույտ աչվիդ երբ որ բացիր,
Կապու՜յտ աղջիկ՝ պլպլուն երգ է՛ր.
Քե՛զ ալ սիրո մրմունջ պետք էր,
Դուն գուժկան մռու՛նչս ընտրեցիր…

Ես կ’երթամ մի՜շտ, անծայրածի՜ր
Դամբաններ են ոտքիս հետքե՛ր,
Քեզ սիրո մեղմ սյու՜ք մը պետք էր,
Դուն փոթորկի՜ն կուրծքըդ բացիր…

Կ’այրի՜ն աչերըդ սևածիր,
Պիտի մեռնիս, այդպես մ’երգե՜ր,
Քեզի փոքրիկ սեր մը պետք էր,
Դուն Սե՛ր–Աստվածը սիրեցիր…

  • Քո ցանկությամբ կարող ես ընտրել արևմտահայ այլ գրող, ծանոթանալ ստեղծագործություններին, վերլուծել կամ ձայնագրել: 

Ես նաև կարդացի Սիամանթոյի բանաստեղծությունները։ Գրողը իր ստեղծագործությունները հիմնական մասում խոսում է կռիվների և կոտորածների մասին։ Բանաստեղծությունների այս ուղղվածությունը կարծում եմ պայմանավորված էր նրանով, որ նա ապրել է Հայոց ցեղասպանության տարիներին։

Մի շարք բանաստեղծություններում Սիամանթոն կրկին խոսում է հայ բանաստեղծի հոգեկան դրամայից, որ ծագում է հայրենիքի ծանր բախտի պատճառով։ «Արյուն է, որ կը տեսնեմ», – գրում է բանաստեղծը։ Սիամանթոն պատկերում է չարչարանքի երազներ, ավերումի գիշերներ, մահվան և կոտորածի ցնցող տեսիլներ, դառնալով հայկական ողբերգության ամենախոշոր երգիչը:

Գիշերեն մեջեն արյուններուն ալիքը կը բարձրանա
Սառերուն հետ շատրվաններ ուրվադծելով,
Եվ ամեն կողմե սոսկումով կը սուրան հալածված՝
Նախիրները հրդեհվող ցորյաններուն մեջեն…
Փողոցներուն մեջ մորթված սերունդներ կը տեսնեմ,
Եվ ամբոխներ անպատմելի սիրածութենե դարձող,
Արևադարձային տաքություն մը կը բարձրանա
Հրդեհի տրված ազնվական քաղաքներեն:

(«Մահվան տեսիլք»)

Երևակայության ուժով մեծացած այս պատկերը ջարդերի, բռնության, հալածանքի և մորթված սերունդների պատմությունն է:

Հայրենիքի ողբերգության դրամատիկ պատկերն է «Ափ մը մոխիթ, հայրենի տուն» բանաստեղծությունը։ Անտուն, թափառական մարդը հեռվից ողբում է ավերված տունը, կորցրած ծննդավայրը, հայրենական պայծառ հիշատակները։ Տունը դառնում է հայրենիքի խորհրդանշան.

Հայրենի՜ տուն, հավատա՛, որ մահես հետո,
Քո ավերակներովդ սևին վրա իմ հոգիս
Պիտի գա, որպես տատրակ մը տարագիր,
Ւր դժբախտի երգն և արցունքը լալու…
Բայց ո՜վ պիտի բերե, ո՜վ պիտի բերե, ըսե’,
Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր,
Մահվանս օրը, իմ տրտում դագաղիս մեջ,
Հայրենիքս երգողի իմ աճյունին խառնելու…
Ափ մը մոխի՜ր աճյունիս հետ, Հայրենի՛ տուն,
Ափ մը մոխի~ր քու մոխիրեդ, ո՜վ պիտի բերե
Քու Հիչաւտակե’դ, քու ցավե’դ, քու անցյալե’դ
Ափ մը մոխիր… իմ սրտիս վրան ցանելու…

Արևմտահայ գրականության ընթերցումներ-Կարդա, ծանոթացրիր գրողներին և նրանց ստեղծագործություններին: 23/04/24

Կարդա, ծանոթացրիր գրողներին և նրանց ստեղծագործություններին:

Վարուժանը ծնվել է 1884 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում, սկզբում Սագըզ Աղաջի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։

Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի պանդուխտ հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։

Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին. տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։ Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։

1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է Լև Տոլստոյի և Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։ Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։

1905 թ. բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Նրա գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների բարձր մշակույթը. նա խորազնին ուսումնասիրում է XVII-XVIII դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։

Ստանալով բարձրագույն կրթություն՝ բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911 թվականին տեղափոխվում Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912 թվականին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարան՝ տեսչի պաշտոնով։

Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրել է չորս գիրք՝ «Սարսուռներ» (1906), «Ցեղին սիրտը» (1909), «Հեթանոս երգեր» (1912) և «Հացին երգը» (1921, հետմահու)։ Գրել է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։

1914 թվականին հինգ հիմնադիրներից մեկը եղել է «Մեհեան» գրական ամսաթերթին՝ Կոստան Զարյանի, Յակոբ Քյուֆեճյանի (Օշական), Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ, բայց բաժանվել է խմբից երրորդ՝ մարտի համարից հետո։ Հ. Ճ. Սիրունու հետ խմբագրել է «Նաւասարդ» գրական տարեգիրքը, որից լույս է տեսել միայն առաջին հատորը 1914 թվականին։

1915 ապրիլի 24-ին Վարուժանը գտնվել է այն մտավորականների ու հասարակական գործիչների շարքում, որոնք ձերբակալվել են թրքական ոստիկանության կողմից։ Նա շատերի հետ աքսորվել է Չանղըրը, որտեղ մնացել է կալանավոր։ 26 օգոստոսի 1915 թ., որպես թե տեղափոխվելով Չանղըրըից Այաշ, ճանապարհին նա դաժանորեն սպանվում է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։

7

Քո՛ւյր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.

Ահա սիրող սիրտերու պես կարյունին։

Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե

Խըմենք ալիքն արևին։

Անոնք ա՛յնչափ բռնկեր են, որ կարծես

Հըդեհն իրենց կայրե դաշտերը անհուն։

Պիտի իրենց բաժակներեն հրակեզ

Խմենք կայծերն աստղերուն։

Քո՛ւյր իմ, քաղե՛, լորի մը պես ծածկված

Ցորեններուն մեջ` որ մեղմիկ կնազին։

Պիտի իրենց բաժակներեն բոսորած

Խմենք արյունն ակոսին։

Անոնք ծռած արտույտներու բույնին վրա

Լալ շողերով ողկույզ ողկույզ կծըփան։

Պիտի իրենց բաժակներեն հակնթյա

Խմենք խոստումը Գարնան։

Քաղե՛, քո՛ւյր իմ, կակաչ չէ՛, բո՜ց քաղե դուն.

Հրդեհն իրենց լեցուր գոգնոցդ կույսի։

Պիտի իրենց բաժակներեն փափկասուն

Խմենք կրակներն Հունիսի։
Ծաղկե՜ր, ծաղկե՜ր են բերնիդ պես քնքշենի,

Կխոսակցին ցորյանին հետ օրորուն։

Պիտի իրենց բաժակներեն ծիրանի

Խմենք գաղտնիքն հասկերուն։

Քաղե՛, քույր իմ, պիտի պսակվինք անոնցմով

Վաղվան զվարթ տոնին համար գյուղակին։

Եվ պիտի այդ բաժակներեն, պարելով,

Խմենք գինին Տարփանքին։

4

Լուսանկարները` անձնական արխիվից

1958 թ. փետրվարի 8-ին Գենտում տեղի ունեցավ Վարուժանին նվիրված երեկո։ Փետրվարի 9-ին համալսարանի մատենադարանի մեծ սրահում ամրացվեց հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն, ֆլամանդերեն արձանագրությամբ։

Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապի պատգամը. «Անվերապահ նվիրվեք հայրենիքին` հավատալով ազգի հավերժությանը»:

Հայ նշանավոր գրող, քաղաքական գործիչ, փաստաբան և բարեգործ Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թ. հունիսի 26-ին Կոստանդնուպոլսում: Սովորել է տեղի Մաքրուհյան և Թարգմանչաց վարժարաններում: Բարձրագույն կրթությունը նույնպես ստացել է ծննդավայրում՝ ճարտարագիտություն և իրավաբանություն մասնագիտություններով:

Հետագայում զբաղվել է փաստաբանությամբ և գրականությամբ: Զոհրապը հմուտ իրավաբան էր. ժամանակակիցները վկայում են, որ նա իր ամբողջ փաստաբանական գործունեության ընթացքում ոչ մի դատ տանուլ չի տվել: Նա սուլթանական դատարանում միշտ պաշտպանում էր հանիրավի ամբաստանված հայերի, հույների, բուլղարների և ուրիշ այլազգի անմեղների դատը, որոնք սովորաբար հետապնդվում էին օսմանյան բռնատիրության դեմ ըմբոստանալու համար՝ հանուն իրենց ազգային ու մարդկային իրավունքների: Դա դուր չէր գալիս իշխանություններին, և միառժամանակ Զոհրապին արգելում են զբաղվել փաստաբանությամբ: Բայց դա չի ընկճում մեծ մարդասերին, նա չթուլացող եռանդով շարունակում է իր պայքարր ազատության, արդարության ու ճշմարտության համար:

1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Զոհրապը նաև Ազգային ժողովի երեսփոխան էր: Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։ Պոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր օտարերկրացիների գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։ Նա Փարիզում հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը: Զոհրապը` Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն ու իրավագետ-խորհրդականը, զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ:  Նրա անմիջական մասնակցությամբ պետական կարևոր փաստաթղթեր են կազմվել:

1914 թվականին Զոհրապը, որպես Ազգային ժողովի երեսփոխան, բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը, այս կապակցությամբ դիմելով եվրոպական տերություների միջամտությանը և հասավ նրան, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքը պիտի դառնար։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և համաձայնագրիրը մնաց թղթի վրա։ Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, և՛ թե համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։

Գրիգոր Զոհրապը դաժանորեն սպանվեց 1915  թվականի հուլիսին աքսորի ճանապարհին։ 1918թ.-ին Երվանդ Օտյանին հեղինակությամբ վավերագիր-հուշագրություն է տպագրվել է «Արիամարտ» օրաթաթերթում, ուր պատմվում է Զոհրապի կյանքի վերջին օրերի մասին: «Ձերբակալման գիշերը Զօհրապ Սէրքլը տրիանի մէջ մինչեւ կէս գիշեր թուղթ խաղացեր է Թալէաթ փաշայի եւ Խալիլ պէյի հետ։ Յետոյ ոտքի կելլէ մեկնելու համար։ Թալէաթ ինքն ալ ոտքի կելլէ ու մօտենալով Զօհրապի` անոր երեսը կը համբուրէ։ Համակրանքի այս անսովոր ցոյցը կը շփոթեցնէ Զօհրապը։

-Ինչո՞ւ համար այս համբոյրը,- կը հարցնէ։

-Սրտէս բխաւ,- կը պատասխանէ միւսը։

Զօհրապ դուրս կելլէ սրահէն չափազանց յուզուած։ Նախազգացումը կունենայ, թէ այդ համբոյրը աղետաւոր նշան մըն է։

Թող իրենց յիշատակը անջինջ մնայ ամենուս մտքին մէջ»։

«Եվ կարիք չկար անունը գիտենալ նրան ճանաչելու համար, ոչ ոք այնքան իր անունինը չէր, ոչ էլ անունը իրենը, որքան այդ թիկնեղ, միջահասակ, հաստլիկ ոտների վրա ամուր կանգնած, կարմիր ֆեսը մի քիչ դեպի աջ հոնքը թեքած, սև կապտավուն ծոպը քամուց միշտ տարուբեր, ֆանթեզի փողկապը պինդ հանգույցով, մաքուր օսլայված փառքի բարձունս օձիքով, իր լայն իրանը գրկող կոկիկ զգեստով, մի քիչ երես առած, մի քիչ կանացի, քաղցրահոս կոսմետիկայով օծված այծեղջյուրի նման փոքրիկ ու սրածայր բեղերը կաս-կարմիր շրթների անկյուններին, երբեմն շոյող, երբեմն էլ պտուտակի նման ծակող հետախույզ աչքերը չորս հորիզոններին, ամառ թե ձմեռ մեխակը լամբակին, թեթև վերարկուն թևին, ձախ ձեռքը տափատի գրպանում, իսկ աջով ոսկեգլուխ թանկ գավազանը շարժելիս, ռիթմիկ քայլերով, աշխարհում ամեն բանին վերևից նայող, կյանքի երևույթները, մարդն ու մարդկայինը հասկանալուց հետո բացատրող, ներող, փաստաբան, լեզվաբան, հասարակական գործիչ և սիրված գրող Գրիգոր Զոհրապն էր այն, որին ապրած ու տեսած մարդիկ «հովարդա» էին անվանում, հույները՝ «փալիքառիա», թուրքերը` «Աբուկաթ Զոհրապ», իսկ մենք` հայերս, անվանում էինք պարզապես Զոհրապ …»: Վահրամ Փափազյան։

Ռուբեն Սևակ

Փետրվարի 15-ին ծնվել է հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը:

Զի թուրն ավելի արդար է Խաչեն,

Զի կյանքն անոնց է միայն, որ քաջ են,
Անոնց, որ կ’ապրին ուրիշի մահով…

«Զանգակնե՜ր, զանգակնե՜ր»

Հոգիս

Հիվանդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն։
Ի՜նչ աղվոր էր գարունը, փափուկ հովեն օրորուն,
Սիրուն խոտերը դաշտին, ծաղիկներն ալ բյուր գույնով,
Կը խնդայի՜ն լռելյայն գաղջ արևին տաք գինով։

Բայց գարնային կենսավե՜տ այդ պահին մեջ օրորուն,
Հիվանդ տերև՜ մը տեսա, կանաչին մեջ դաշտերուն,
Չորցած տե՜րև մը նիհար, որ զեփյուռին հըպումով
Մեռելամերձ կը դողար մարգերուն մեջ ակնաթով։

Սիրտս անհո՜ւն ցավով լի, ես հեռացա սըգահար,
Մատներու մեջ առի զայն ու իր մարմինը նիհար
Գուրգուրանքով, արցունքով մոտեցուցի շըրթունքիս։

Անժամանա՜կ թարշամած գարնան տերև մ’է հոգիս.
Ծաղիկներու մեջ կյանքին, զեփյուռին տակ մայիսի,
Ա՛լ ժըպտալու անկարող, ան կը դողա՜, կը մըսի՜․․․

Հիվա՜նդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն․․․

Սիամանթո

Սիամանթոն (Ատոմ Յարճանյան) ծնվել է Ակնում 1878 թ. օգոստոսի 15-ին, ծառայողի ընտանիքում։ 1915թ.-ի հայերի ցեղասպանության նախօրեին թուրքերը սպանեցին հայ նշանավոր բանաստեղծ Սիամանթոյին`   նրան կտտանքների ենթարկելով:

Նախնական կրթությունն ստացել է տեղի վարժարանում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնստանդնուպոլիս։ 1896 թվականի ջարդերի ժամանակ 18 տարեկան պատանին, որ նոր էր սկսել գրական փորձերը, հեռանում է արտասահման։ Ամբողջ 12 տարի նա դեգերում է օտար ափերում, լինում է Հունաստանում, Կահիեում, Շվեյցարիայի զանազան քաղաքներում, ապա Փարիզում և Լոնդոնում։ Փարիզում նա որպես ազատ ունկնդիր հաճախում է Սորբոնի Համալսարան։

Օտարության մեջ շատ ծանր է եղել երիտասարդ բանաստեղծի կյանքը: Նյութական զրկանքները, հարազատների և հողի կարոտը, երկրից եկած սարսափելի լուրերը խոր կնիք են դնում զգայուն հոգու վրա՝ որոշելով նրա գրական հետագա ուղին։ Արտասահմանում լույս են տեսնում Սիամանթոյի ժողովածուները`   «Դյուցազնորեն», «Հայորդիներ», «Հոգևարքի և հույսի ջահեր» խորագրերով։ Այդ գրքերը նվիրված են բացառապես հայ ժողովրդի ողբերգությանը։

Հարուստ երևակայության և նուրբ զգացումների տեր բանաստեղծը երգում է հայրենիքի զավակների արյունոտ ճակատագիրը, ստեղծում ցնցող տրամադրությունների մթնոլորտ։ Նրա էությունը հասկանալու համար շատ բնորոշ է «Արցունքներս» բանաստեղծությունը։ Բանաստեղծները ծնվում են`   երգելու կյանքի գեղեցկությունները, հայրենական հողի և բնության քնքշանքները, ապրելու պայծառ երազներով. 1908թ. վերադառնալով Պոլիս՝ Սիամանթոն գրում է նոր բանաստեղծություններ. լույս են տեսնում «Կարմիր լուրեր բարեկամես» և «Հայրենի հրավեր» ժողովածուները։

Սիամանթոյի ստեղծագործությունը`   ողբերգական պատկերների հետ միասին, ունի նաև լավատեսական բովանդակություն: Նա գրել է հերոսական բանաստեղծություններ, բարձրացրել հերոսներին, հողի պաշտպաններին։ «Ես երգելով կ’ուզեմ մեոնիլ» բանաստեղծության մեջ, օրինակ, Սիամանթոն արծարծում է այն միտքը, որ երգը պետք է արդար կռվի տանի հերոսներին։ Հերոսական բանաստեղծություններից են կազմված «Դյուցազնորենը» և «Հոգեվարքի և հույսի ջահերի» մի մասը։ «Հայրենի հրավերում» արդեն, համեմատաբար խաղաղ տարիներին (1910թ.) Սիամանթոն արծարծում է խոր մտքեր`   հայ մարդիկ պետք է վերադառնան երկիր, ցրված հայությունը կարող է ապրել միայն հարազատ հողի վրա, աշխատանքով ու ստեղծարար ոգով: 

1912թ. գրած «Սուրբ Մեսրոպ» պոեմում Սիամանթոն լավատեսությամբ երազում էր մի ազատ հայրենիք։ 1913 թվականին Սիամանթոն եղավ Կովկասում՝ ջերմ ընդունելություն գտնելով հայ գրողների և մտավորականների կողմից: Ոգևորված բանաստեղծն ապրում էր նոր երկունք։ Բայց ճակատագիրը ողբերգականորեն ընդհատեց այդ մեծ կյանքը։

1915 թվականին նա գտնվում էր այն խմբի մեջ, որին Անկարա քաղաքից ոչ հեռու մի ձորում թուրք խուժանները տանջեցին վայրենաբար`   զենքով, բրիչներով, քարերով, կացիններով։ Պատմում են, որ մյուս օրն այդ վայրենի թուրքերը Անկարայի փողոցներում շրջում էին հայ մտավորականների եվրոպական տարազներով։ Սիամանթոյի ստեղծագործությունը ազգային երևույթ է, բայց հենց դրա շնորհիվ ունի համամարդկային բովանդակություն։ Նա մեծ տաղանդով երգել է իմպերիալիզմի դարաշրջանում ոչնչացող փոքր ժողովրդի ողբերգությունը՝ ատելություն տածելով ամեն տեսակ բռնության նկատմամբ:

Տնային կամ լրացուցիչ աշխատանք-Ինքնակրթության նախագծեր-Թարգմանական նախագիծ-Ինչպես են երկրներն ընտրում իրենց մայրաքաղաքները 21/04/24

Նյութի աղբյուր՝ https://www.britannica.com/story/how-do-countries-choose-their-capital-cities

Լոնդոն, Անգլիա. Տոկիո, Ճապոնիա. Բուենոս Այրես, Արգենտինա

Նրանք բոլորը կազմում են այցելությունների վայրերի մեր ցուցակները և նրանք նաև ազգային մայրաքաղաքներ են՝ յուրաքանչյուր քաղաք իր երկրի կառավարության նստավայրն է:

Բայց, այնուամենայնիվ, ինչպե՞ս են ընտրվում մայրաքաղաքները:

Գտնվելու վայրը հաճախ կարևոր է: Շատ երկրներ ընտրում են աշխարհագրորեն կենտրոնական մայրաքաղաք՝ ընդգծելու իրենց կառավարության արդարությունը. Այսպիսով, մայրաքաղաքն այնքան էլ հավանական չէ, որ կամ կարծես թե կողմնակալ կլինի այս կամ այն տարածաշրջանի նկատմամբ: Մադրիդը, օրինակ, գտնվում է գրեթե ճիշտ Իսպանիայի մեջտեղում (և մեկ քայլ առաջ գնալու համար՝ Պիրենեյան թերակղզու մեջտեղում): Երբ Նիգերիան որոշեց կառուցել բոլորովին նոր մայրաքաղաք, այն տեղադրեց Աբուջա, որը պաշտոնապես անվանվել էր մայրաքաղաք 1991 թվականին, մի վայր, որը նշանակում է միասնություն մի երկրում, որը հաճախ համարվում է բաժանված իր աշխարհագրությամբ:

Երբ երկիրը նախընտրում է իր մայրաքաղաքի համար ընտրել գոյություն ունեցող քաղաքը, քան ամբողջովին նորը կառուցել, բնակչությունը կարող է առաջնային մտահոգություն լինել: Մայրաքաղաքները հաճախ երկրի քաղաքներից ամենաբնակեցվածն են: Այսօր Հարավային Կորեայի Սեուլը պարծենում է այդ երկրի բնակիչների գրեթե 20 տոկոսով. Լիման, Պերու և Սանտյագո, Չիլի, յուրաքանչյուրն իրենց երկրի բնակչության մոտ մեկ քառորդն է: Իրականում, երբ նրանք ի սկզբանե ընտրվեցին որպես մայրաքաղաքներ, բոլոր երեք քաղաքներն էլ իրենց երկրների բնակչության հիմնական կենտրոններն էին, թեև ավելի փոքր տոկոսներով, քան այսօր: 1949 թվականին, Հարավային Կորեայի ստեղծումից անմիջապես հետո, Սեուլի 1,45 միլիոն բնակչությունը կազմում էր երկրի ընդհանուր բնակչության 7,2%-ը։ 1820 թվականին Պերուի անկախության նախօրեին Լիման ուներ մոտ 64000 բնակչություն Պերուի 1,37 միլիոնից: Նույն թվականին՝ Չիլիի անկախությունից հետո, Սանտյագոյում բնակվում էր Չիլիի 800000 բնակիչներից մոտ 46000-ը։

Մայրաքաղաքը կարող է նաև քաղաքական փոխզիջման նշան լինել, ինչպես ԱՄՆ-ում: Սկզբում Կոնգրեսի անդամներն առաջարկեցին, որ ազգային մայրաքաղաքը լինի Փենսիլվանիայում, մասնավորապես, Լանկաստերում կամ Ջերմանթաունում, այնուհետև Ֆիլադելֆիայի սահմաններից դուրս գտնվող թաղամասում: Նրանք հավատում էին, որ Ֆիլադելֆիային հարող մայրաքաղաքը կհարգի երիտասարդ երկրի հեղափոխական արմատները: Բայց քաղաքական դավադրությունը դադարեցրեց այդ ծրագիրը. ԱՄՆ ֆինանսների նախարար Ալեքսանդր Համիլթոնը, օգտվելով հարավային անհանգստություններից հյուսիսային մայրաքաղաքի հեռանկարի հետ կապված (մասնավորապես, ստրկատերերի անհանգստությունը, որ նման կապիտալը կթողնի օրենսդիրներին շրջապատված և ազդեցիկ աբոլիցիոնիստների կողմից), խոստացավ հարավային մայրաքաղաք: ձայների փոխանակում երկիրը ֆինանսապես վերակազմավորելու իր ծրագրի համար: Հարավային նահանգները համաձայնեցին Համիլթոնի ծրագրին՝ օգնելու մարել Հյուսիսի կողմից կրած պատերազմական պարտքերը, և Միացյալ Նահանգների կապիտալը ի վերջո տեղափոխվեց Վիրջինիա և Մերիլենդ չմշակված հողատարածք, որը դարձավ Վաշինգտոն։

Երբեմն երկրի կապիտալի ընտրությունը քաղաքական դրդապատճառներ է ունեցել առանց փոխզիջումների: Մյանմարի մայրաքաղաք Նայ Պի Տաու անունը բիրմայերեն նշանակում է «Թագավորների բնակավայր», և քաղաքի ծագումը արտացոլում է նրա անունը: Դրա կառուցումը սկսվել է 2004 թվականին՝ Մյանմարի ռազմական իշխանությունից ժողովրդավարության քաոսային անցման ֆոնին, սակայն, ակնհայտորեն, Նայ Պի Տաուի պլանավորողները երբեք առանձնապես անհանգստացած չեն եղել մատչելիության համար.

Վերջապես, ոչ բոլոր երկրներն են ընդունում այն գաղափարը, որ պետք է լինի միայն մեկ ազգային կապիտալ: Բոլիվիան, օրինակ, ունի Լա Պազը որպես վարչական մայրաքաղաք, իսկ Սուկրեն՝ որպես սահմանադրական մայրաքաղաք: Հարավային Աֆրիկան ունի երեք մայրաքաղաք՝ նրա վարչական նստավայրը Պրետորիայում, օրենսդիր նստավայրը՝ Քեյփթաունը և դատական նստավայրը՝ Բլումֆոնթեյնը։

Ինչ էլ որ երկիրը որոշի իր մայրաքաղաքը, այդ քաղաքը դառնում է ազգության կարևոր խորհրդանիշ: Հանդիսանալով իր բնակիչների տուն և զբոսաշրջիկների այցելության վայր, այն նաև այն քաղաքն է, որն ընտրվել է ամբողջ երկիրը աշխարհին ներկայացնելու համար:

Նյութի աղբյուր՝ https://www.britannica.com/story/how-do-countries-choose-their-capital-cities

Կարդում ենք Համո Սահյան-բոլոր աշխատանքները 17/04/24

Կարդում ենք Համո Սահյան 7. Կարդա բանաստեղծությունը և գրավոր պատասխանիր տրված հարցերին: 15/04/24

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝  

  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Բանաստեղծությունում պատմվում է, որ ամպրոպից հետո ամեն ինչ ասես նորից է սկսվում, նորից է ծնունդը առնում, ամեն ինչ այլ է թվում խոտերն ավելի կանաչ են երևում ծառերն ավելի բարձր են լինում Սարերն ավելի բարձր են երևում, ամեն ինչ փոխված է երևում։

  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

Կապույտ երկինք, կանաչ խոտեր, ճերմակ Շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ

  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Ամենից շատը կրկնվում է ավելի բառը և ամպրոպից հետո բառակապակցությունը: Դրանք ավելի են վոգեշնչում կարդացողին, ստիպում հետաքրքրվել բանաստեղծությամբ և նրա բովանդակությամբ: Կրկնելով այդ բառերը հեղինակին հաջողվել է բոլոր մտքերը հավաքել և դարձնել մեկ, ընդհանուր ստեղծագործություն:

  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի

  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Ես կարծում եմ, որ փոխաբերական իմաստն այն է, որ յուրաքանչյուր ամպրոպից կամ դժվարությունից հետո միշտ մի նոր լույս է բացվում, նոր հույս:

Համո Սահյան-5. Կարդա բանաստեղծությունը և գրավոր պատասխանիր տրված հարցերին: Ապրիլի 8-12

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող

Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

Թող մայրամուտը մի քիչ երկարի:  

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

  • Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

Օրվա պահերց սիրում եմ երեկոն, սիրում եմ նայել, թե ինչպես է արևը մայր մտնում, իչպես է երկինքը դառնում կարմիր, նարնջագույն և հետո մթնում։ Սիրում եմ ամառային խաղաղ երեկոներին պապիկիս տան բակում նստել և աստղերին նայել կամ լուսին։

6. Ժայռից մասուր է կաթում

Կարմիր սարսուռ է կաթում,

Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,

Սերս եկել է ջրի,

Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Աշուն է, ուշ է:  

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

Առու։

  • Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…

Ժայռի վրա  մասուր է աճում և ցած է ընկնում:

  • Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Առուն մասուր է տանում
Կարմիր սարսուռ է տանում։

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի։

Առուն բարի է այնպես։

Բայց երբ թռչում է քարից։

  • Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:
  1. Մակդիր
  2. Համեմատություն
  3. Փոխաբերություն
  4. Նկարագրությունը

Համո Սահյան-Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր: 07/04/24

Այս իմ հրաշք աշխարհն է

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Համո Սահյան-7-ից 10 նախադասությամբ գրիր շարադրություն սահյանական «Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…», «Զնգացող լռություն», «Լռության համերգ», «Համբերության հանդես» վերնագրերից որևէ մեկով: 07/04/24

«Սա իմ հրաշք աշխարհն է, ուր…»

Սա իմ հրաշք աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք՝ լի անսահման հնարավորություններով և գեղեցկությամբ: Բարձր լեռներից մինչև հսկայական օվկիանոսներ բնությունը շրջապատում է մեզ իր գեղեցիկ բնապատկերներով: Ավելին, տեխնոլոգիական առաջընթացը մեզ առաջ է մղում՝ կապելով երկրագնդի հեռավոր անկյունները և ամեն քայլափոխի խթանելով նորարարությունը: Այս աշխարհում մենք հանդիպում ենք բազմաթիվ մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփական պատմություններն ու ձգտումները: Սա մի աշխարհ է, որտեղ բարությունը և կարեկցանքը գերակշռում են։ Կյանքի բարդությունների մեջ մենք բացահայտում ենք ուրախության և հանգստության պահեր: Այս հրաշալի աշխարհը մեզ կոչ է անում ուսումնասիրել, սովորել և ընդունել իր անսահման հրաշքները։ Իրոք, այս աշխարհն առանց իր մարտահրավերների չէ, սակայն մեր տոկունությունն ու միասնությունն է, որ այն դարձնում են իսկապես հոյակապ՝ խոստանալով հնարավորություններով և հույսերով լի ապագա:

Համո Սահյան-Համո Սահյանի՝ հատկապես ո՞ր մի բանաստեղծությունը հավանեցիր, ինչո՞ւ: Փորձիր վերլուծել: 03/04/24

Պտուղդ քաղող չկա

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։

Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր…
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։

Վերլուծութունը

Սահյանի այս բանաստեղծությունը մեզ հիշեցնում է հայ կնոջը, որն ասես լքված է օտարության մեջ, նրա պտուղները քաղող չկա, քնքշանքը փնտրող չկա, երեսին նայող չկա նա մենակ է, մենավոր լքված է ինչպես մի այրի։