Լրացուցիչ։Որտեղ են առաջանում բնական մարգարիտները: Մարտի 28-ից ապրիլի 3

Լրացուցիչ աշխատանք

Պատրաստել ուսումնական նյութեր, տեղադրել բլոգներում:

Մարգարիտները ձևավորվում են քաղցրահամ ջրի և ծովային մոլյուսկների խխունջներում: Տեսականորեն մոլյուսների բոլոր տեսակները կարող են մարգարիտ առաջացնել, բայց թիակաոտանոցների, Խիտոններ և մոնոպլակոֆորներ դասերի ներկայացուցիչների մոտ այս երևույթը չի նկատվել: Միևնույն ժամանակ առևտրական նշանակույթյուն ունի միայն այն մարգարիտները որոնք պատված են սադափով։ Դրանք ստեղծվում են միայն երկփեղկանիների և որոշ փորոտանիների:

Մարգարիտների ձևավորումը մոլյուսկի մարմնի պաշտպանիչ ռեակցիան է ցանկացած օտար մարմնին, որը ընկել է թիկնոցի մեջ կամ թիկնոցի և խխունջի միջև։ Այն ձևավորվում է այն ժամանակ, երբ օտար մարմին կամ պարազիտ հայտնվում է մոլյուսկի խխունջի մեք և գռգռում է մոյուսկի նուրվ մարմինը: Երբ օտար առարկան, օրինակ ՝ ավազ կամ պարազիրտ հայտնվում է խխունջում, թիկնոցը սկսում շերտ առ շերտ պատել այն սադափով: Այսպիսով, մարգարիտը ձևավորվում է:

Փափկամարմիների կառուցվածքը և ֆունկցիան, դեր բնության մեջ։ Մարտի 28-ից ապրիլի 3

Փափկամարմինները չհատվածավորված, փափուկ մարմին ունեցող կենդանիներ են: Դրանց մեծ մասը ունի գլուխ, իրան և մկանուտ ոտք: Իրանը ծածկված է մաշկային լայն ծալքով, որը կոչվում է թիկնոց: Թիկնոցի և իրանի միջև կա ազատ տարածություն՝ թիկնոցային խոռոչ, որի մեջ բացվում են շնչառականարտաթորական օրգաններըսեռական գեղձերը և հետանցքը:

Թիկնոցը, իր արտադրած նյութերի շնորհիվ, կարող է կենդանու մեջքի մասում առաջացնել կարծր խեցի, որն ունի պաշտպանական նշանակություն: Խեցին կազմված է կրային երեք շերտից. արտաքին՝ եղջերայինմիջին՝ ճենապակյա, և ներքին՝ սադափե: Տարբեր փափկամարմինների մոտ այդ շերտերը տարբեր կերպ են զարգացած: Որոշ փափկամարմինների մոտ խեցին բացակայում է կամ թույլ է զարգացած և փոքր թիթեղիկի ձևով խրվում է մաշկի մեջ:

Իրանի փորային մասը հաստացած է այնտեղ գտնվող մկանների հաշվին: Դրանք կազմում են տարբեր ձև ունեցող ոտքեր, որոնք ծառայում են կենդանու տեղաշարժմանը, իսկ որոշ տեսակների մոտ՝ նաև որսի համար:

Գլխի վրա տեղակայված են բերանային անցքը և զգայական օրգանները:

d.jpg

Փափկամարմինները ունեն գրեթե 130.000 տեսակ և տեսակների քանակով զբաղեցնում են երկրորդ տեղը հոդվածոտանիներից հետո: Փափկամարմինների մեծ մասը ապրում է ծովերում և քաղցրահամ ջրերում, իսկ մի մասն էլ՝ ցամաքում: Փափկամարմիններին բնորոշ ներկայացուցիչներն են խխունջները:

Տիպի կառուցվածքային և գործառնական առանձնահատկությունները դիտարկենք լճախխունջի օրինակով:

Լճախխունջը 4,5−5,5 սմ մեծությամբ և քաղցրահամ ջրերում կամ ջրային բույսերի վրա ապրող օրգանիզմ է: Լճախխունջի արտաքին կառուցվածքը համարժեք է տիպի ընդհանուր նկարագրությանը: Լճախխունջի դարչնականաչավուն խեցին պարուրաձև է, ունի սուր գագաթ և լայն բացվածք: Լճախխունջի դեպքում ևս թիկնոցային խոռոչը ապահովում է օրգանիզմի կապը շրջակա միջավայրի հետ: Լճախխունջի բերանը գտնվում է գլխի ստորին կողմում: Բերանի կողքերում գտնվում են զույգ շոշափուկներ, որոնք շոշափելիքի, զգացողության դեր են կատարում: Գլխի վրա գտնվում են նաև զույգ աչքեր:

3.jpg

Լճախխունջը և փափկամարմինները հանդիսանում են իսկական և բարդ կազմավորված բազմաբջիջ կենդանիներ: Աղեխորշավոր օրգանիզմներից սկսած կենդանի օրգանիզմների մոտ, ինչպես դիտարկեցինք, աստիճանաբար կատարելագործվել և հետզհետե ավելացել են օրգան — համակարգերը: Այդ օրինաչափությունը պայմանավորված է եղել օրգանիզմների ակտիվության և տեղաշարժման աճով: Այդ ամենի արդյունքում կտրուկ զարգացել են օրգանիզմների նյարդային համակարգը և զգայարանները, որոնք անհրաժեշտ էին միջավայրում լավագույնս կողմնորոշվելու համար:

Այսպիսով, փափկամարմինները կատարյալ բազմաբջիջ կենդանիներ են, որոնց բնորոշ են բոլոր օրգան — համակարգերը և զարգացած զգայարանները:

110.jpg

Մարսողական համակարգ

Լճախխունջը սնվում է ջրային բույսերով կամ օրգանական մնացորդներով:

Մարսողական համակարգը կազմված է բաժինների հետևյալ հերթագայությունից՝

1. բերան, 2. կլան, 3. կերակրափող, 4. ստամոքս, 5. բարակ աղիք, 6. ուղիղ աղիք, 7. հետանցք

Լճախխունջի մարսողական համակարգը առանձնահատուկ է նրանով, որ արդեն իսկ ունի կատարյալ մարսողական գեղձեր, որոնցից են թքագեղձերը և լյարդը:

Լճախխունջի կլանում կա հատուկ օրգան՝ քերիչ, որը նման է ատամիկներով լեզվի, որով նա կարողանում է սնվել բույսերի փափուկ մասերով: Կերակրափողում բացվում են թքագեղձերի ծորանները, իսկ լյարդի արտադրած մարսողական ֆերմենտները ծորանով բացվում են բարակ աղիքում: Ուղիղ աղիքում կատարվում է մարսված սննդանյութերի ներծծում, և հետանցքով չմարսված մնացորդները հեռացվում են հետանցքով դեպի թիկնոցային խոռոչ և ապա արտաքին միջավայր:

kl.png

Շնչառական համակարգ

Փափկամարմինները նյութափոխանակության կատարելագործմամբ պայմանավորված` կարիք ունեն մեծ քանակությամբ O2-ի: Մաշկային շնչառությունը այլևս չի կարողանում ապահովել լճախխունջի կողմից O2-ի ակտիվ սպառումը: Այդ ամենով պայմանավորված արդեն իսկ դրսևորվում է ձևավորված շնչառական համակարգ, որը կազմված է շնչառական ուղիներից և շնչառական օրգաններից՝ ցամաքային թոքերից կամ ջրային խռիկներից:

Շնչառական օրգանները հարուստ են մազանոթներով, որոնց մեջ կատարվում է գազափոխանակությունը՝ արյունը հագենում է O2ով և ազատվում CO2ից:

Խռիկները հանդիպում են այն տեսակների մոտ, որոնք շնչում են ջրում լուծված թթվածնով: Դրանք տեղակայվում են թիկնոցային խոռոչում և պատված են թարթիչներով, որոնց շարժումները ստեղծում են ջրի հոսք, ինչը նպաստում է գազափոխանակությանը: Թոքերը հատուկ են մթնոլորտային թթվածնով շնչող փափկամարմիններին: Թոքն իրենից ներկայացնում է մազանոթներով հարուստ թիկնոցի ծալք, որը թոքային անցքով բացվում է դեպի թիկնոցային խոռոչ:

114.jpg

Արյունատար համակարգ

Լճախխունջի մոտ առաջին անգամ ի հայտ է գալիս ձևավորված սիրտը: Այն կազմված է փորոքից և 1 կամ 2 նախասրտից: Սրտի կծկումները մղում են արյունը դեպի խոշոր անոթներ՝ զարկերակներ, այնուհետև՝ մազանոթներ, որտեղից այն դուրս է գալիս մարմնի խոռոչ: Սա նշանակում է, որ արյունատար համակարգը բաց տիպի է, այսինքն արյան մի մասը դուրս է գալիս անոթներից, շրջանառում է ներքին օրգանների միջև եղած խոռոչներում: Այդ ընթացքում կատարվում է նյութափոխանակություն արյան և հյուսվածքների միջև: Արյունը տալիս է թթվածինը և հարստանալով ածխաթթու գազով՝ հոսում է դեպի հատուկ արյունատար անոթ՝ երակ, որով էլ հոսում է դեպի թոք:

Լճախխունջի օրգանիզմում արյունատար համակարգի գործառնական հերթագայությունը հետևյալն է՝

1. Փորոքի կծկում և արյան շարժ զարկերակներով դեպի մարմնի խոռոչ,

2. Նյութափոխանակում հյուսվածքներում և մազանոթներով արյան կուտակում երակներում,

3. Երակներով արյան շարժ դեպի թոքեր և գազափոխանակություն թոքերում,

4. Թոքերից արյան հոսք դեպի նախասիրտ,

5. Նախասրտի կծկում և արյան շարժ դեպի փորոք:

Փափկամարմիններին բնորոշ է բաց տիպի, մեկ շրջանից կազմված արյունատար համակարգ և ձևավորված սիրտ:

7.jpg

Արտաթորական համակարգ

Փափկամարմինների մոտ դիտվում է լավ զարգացած արտաթորության համակարգ: Ի տարբերություն օղակավոր որդերի նախաերիկամների՝ լճախխունջը ունի բարդ կազմավորված երիկամ, որի կառուցվածքային միավորներն են նեֆրոնները: Այսպիսով, արտաթորական համակարգը ներկայացված է մեկ երիկամով, որից դուրս եկող միզածորանը բացվում է դեպի թիկնոցային խոռոչ:

vydelitelnaja_sistema_brjukhonogogo_molljuska.jpg

Նյարդային համակարգ

Լճախխունջի նյարդային համակարգը կազմված է շուրջկլանային նյարդային օղակից, որի վերկլանային նյարդային հանգույցը ավելի կատարյալ է զարգացած, քան ենթակլանային նյարդային հանգույցը: Լավ զարգացած վերկլանային հանգույցով կատարում է «գլխուղեղ»-ի դեր, որից դուրս են գալիս նյարդային բներ: Լճախխունջը, ի տարբերություն անձրևորդի փորի նյարդային շղթայի՝ մարմնի տարբեր հատվածներում ունի չորս զույգ նյարդային հանգույց, որոնք ապահովում են ոտքի և մնացյալ օրգանների նյարդավորումը: Փափկամարմինները զգայական օրգաններից ունեն քիմիական զգայունության և հավասարակշռության օրգաններ: Լճախխունջին բնորոշ են զգայարաններ, որոնցից ունեն աչքեր և շոշափելիքի օրգաններ:

0010-008-Nervnaja-sistema.png

Բազմացումը

Փափկամարմինների մեծամասնությունը բաժանասեռ են, սակայն հանդիպում են նաև հերմաֆրոդիտներ: Լճախխունջը հանդիսանում է հերմաֆրոդիտ օրգանիզմ: Լճախխունջների մոտ բեղմնավորումը նման է անձրևորդի բեղմնավորմանը, այսինքն՝ խաչաձև է: 

10.jpg

Օղակաձև որդեր, ասկարիդ, անձրևորդ

Մարտի 28-ից ապրիլի 3

1․ Նկարագրել կլոր որդերի արտաքին կառուցվածքը։

Կլոր որդերի մարմինը ունի երկարավուն խողովակի տեսք և հատվածավորված չէ:

2․ Նկարագրել ինչպես է բազամանում սրատուտը։

Բարենպաստ պայմաններում 2−3 շաբաթվա ընթացքում ձվերում զարգանում են թրթուռներ : Թրթուռ պարունակող ձուն կարող է ընկնել մարդու օրգանիզմ և անցնել աղիներ , օրինակ՝ վատ լվացած բանջարեղենի կամ կեղտոտ ձեռքերի հետ: Արդյունքում աղիներում թրթուռը դուրս է գալիս ձվից , անցնում աղիքի պատի միջով, թափանցում է արյան մեջ և արյան հոսքով հասնում է թոքերին: Այստեղից թրթուռը շնչառական ուղիներով անցնում է բերանի խոռոչ, որտեղից և կուլ է գնում ընկնելով ստամոքս, իսկ հետո՝ աղիք: Աղիներում այն դառնում է սեռահասուն որդ և կրկին կատարվում է բազմացում:

3․ Կլոր որդերից ինչ մակաբույծ տեսակ գիտեք և ինչ վնաս են նրանք առաջանում։

Ասկարիդը ապրում է մարդու աղիներում և սնվում է կիսամարսված սննդանյութով: Ասկարիդները հասնում են մինչև 40 սմ երկարության: Նրանք չունեն հարմարանքներ աղիքի պատին ամրանալու համար և մշտապես շարժվում են սննդային զանգվածի հոսքին հակառակ՝ աղիքից դուրս չգալու համար:

4․ Ներկայացնել օղակաձև որդերի ընդանուր բնութագիրը։

Ասկարիդոզը մակաբուծային (ճիճվային) հիվանդություն, որի հարուցիչներն են կլոր որդերը՝ ասկարիդները:

Այս որդերը մակաբույծներ են, որոնք ձեր օրգանիզմն օգտագործում են որպես կենսամիջավայր՝ թրթուրներից կամ ձվերից մինչև հասուն որդ զարգանալիս: Հասուն որդերը կարող են հասնել 30 սմ և ավելի մեծ երկարության:

5․ Գրել ինչպես են բազմանում անձրևորդերը։

Երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։

Կլոր որդերը, չնայած նրան, որ համարյա ամբողջությամբ մակաբույծ են, ունեն ավելի բարդ կառուցվածք, քան տափակ որդերը:

Մարդու ասկարիդի օրինակով դիտարկենք հիմնական կառուցվածքային և ֆունկցիոնալ տարբերությունները տափակ որդերից:

1. Կլոր որդերի մարմինը ունի երկարավուն խողովակի տեսք և հատվածավորված չէ:

2. Կլոր որդերի մոտ ձևավորվում է մարմնի առաջնային խոռոչը, որը գտնվում է մաշկամկանային ծածկույթի տակ և շրջապատում է ներքին օրգանները:

3. Մարմնի առաջնային խոռոչը լցված է ոչ թե պարենքիմայով, այլ հեղուկով:

4. Հեղուկը միջօրգանային տարածությունում կատարում է նյութերի փոխադրման դեր:

5. Նյարդային համակարգը կազմված է շուրջկլանային նյարդային օղակից և դրանից դուրս եկող նյարդային բներից, որոնք միանում են միմյանց գոտևորող բազմաթիվնյարդաթելերով:

6. Մարսողական համակարգը բաց տիպի է: Սկսվում է բերանային խոռոչով և ավարտվում հետանցքով, որից դուրս են գալիս սննդի չմարսված մնացորդները: Մարսողական բաց տիպի խողովակը ունի հետևյալ իրար հաջորդող բաժինները՝ բերան, կլան, աղի, հետանցք:

Աղիքից մարսված սննդանյութերը անցնում են մարմնի խոռոչ և այն լցնող հեղուկի միջոցով հասնում են այլ օրգաններին:

7. Կլոր որդերը մեծամասամբ բաժանասեռ են, և նրանց մոտ ուժեղ արտահայտված է սեռական դիմորֆիզմը կամ երկձևությունը՝ էգի և արուի միջև տարբերությունները:

8. Կլոր որդերը հիմնականում բազմանում են ձվադրությամբ, սակայն հայտնի են նաև կենդանածին տեսակներ:

9. Արտաթորության համակարգը համարժեք է տափակ որդերին, նույնպես բացակայում են արյունատար և շնչառական համակարգերը:

ot-glistov.jpg
0.png

Ասկարիդը ապրում է մարդու աղիներում և սնվում է կիսամարսված սննդանյութով: Ասկարիդները հասնում են մինչև 40 սմ երկարության: Նրանք չունեն հարմարանքներ աղիքի պատին ամրանալու համար և մշտապես շարժվում են սննդային զանգվածի հոսքին հակառակ՝ աղիքից դուրս չգալու համար:

Ասկարիդը չունի միջանկյալ տեր, այն անցնում է իր զարգացման հիմնական փուլերը մարդու օրգանիզմում:

1.png

Ասկարիդները ապրում են աղիներում, որտեղ և տեղի է ունենում նրանց բեղմնավորումը (1): Էգը օրական դնում է մինչև 200 հազար ձու, որոնք կղանքի հետ ընկնում են արտաքին միջավայր (2): Բարենպաստ պայմաններում 2−3 շաբաթվա ընթացքում ձվերում զարգանում են թրթուռներ (3): Թրթուռ պարունակող ձուն կարող է ընկնել մարդու օրգանիզմ և անցնել աղիներ (4), օրինակ՝ վատ լվացած բանջարեղենի կամ կեղտոտ ձեռքերի հետ: Արդյունքում աղիներում թրթուռը դուրս է գալիս ձվից (5), անցնում աղիքի պատի միջով, թափանցում է արյան մեջ և արյան հոսքով հասնում է թոքերին (6): Այստեղից թրթուռը շնչառական ուղիներով անցնում է բերանի խոռոչ, որտեղից և կուլ է գնում (7)՝ ընկնելով ստամոքս, իսկ հետո՝ աղիք: Աղիներում այն դառնում է սեռահասուն որդ և կրկին կատարվում է բազմացում (1):

Սրատուտը ևս հանդիսանում է կլոր որդերի մակաբույծ ներկայացուցիչ: Սրատուտով հիմնականում վարակվում են երեխաները:

Մակաբույծ որդերի դեմ հիմնական պայքարի ձևը անձնական հիգիենան պահպանելը, լավ մշակված և լվացված սննդամթերք օգտագործելն է:

Լյարդի ծծանից պաշտպանվելու համար չպետք է խմել ջրամբարների և ջրավազանների ջուրը, իսկ երիզորդներից խուսափելու համար պետք է լավ եփել միսը: Տնային կենդանիների մաքրությանը և առողջությանը պետք է պարբերաբար հետևել՝ էխինոկոկով չվարակվելու համար: Ասկարիդից պաշտպանվելու համար անհրաժեշտ է խնամքով լվանալ բանջարեղենը:

Աղայանական օրեր-Կարդալ Աղայանի Երկու խոշոր չարիք հոդվածը և պատասխանել հարցերին-01․04․22

  • Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:

Հոդվածում խոսքը գնում է երկու խոշոր չարիքի մասին, դրանք են՝ մտավոր հոգնածությունը և ներվոտությությունը։

  • Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:

Ներվոտությունը առաջ է եկել բազմաթիվ նծանավոր պատմական դեպքերից որոնք ցնցեցին մեր դարու մի շարք սերունդների մտքերը, օրինակ ֆրանսիական հեղափոխությունը, նապոլեոնական պատերազմները և այլ խոշոր իրադարձություններ անջնջելի հետք թողեցին մարդկանց ներվայն համակարգի վրա

  • Աղայանը ի՞նչ դարմաններ (լուծման ձևեր, միջոցներ) է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:

Աղայանը առաջարկում էր արմատապես փոխել դպրոցը և սոցալիական կյանքը ավելիւ խելացի և արդար կազմակերպել։

  • Համեմատիր ներկա ժամանակների հետ, փորձիր առանձնացնել երկու խոշոր չարիք և տալ լուծումներ:

Ներկա ժամանակներում կարելի է ավելացնել 2 խոշոր չարիք, ինչպես արդեն տեսաք մարդկության համար մեծ չարիք էր կովիդ հիվանդությունը, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր խլեց և 2-րդ խոշոր չարիք տեխնոլոգիական պատերազմները, որտեղ կռվում են անհավասար ուժեր։

Եռանկյան անկյունների գումարը-տնային առաջադրանքներ-Մարտի 31

Առաջադրանքներ(տանը)

4)  Գտնել անհայտ անկյունը.

ա)

Տրված է Եռ ABC

<A=450

<B=350

<C-?

<A+<B+<C=180o

45o+35o+<C=180o

<C=180-45-35=100

<C=100

Պատ․100օ

բ)

<B=64o

<DAK=70o

<C-?

<BAC=<DAK=70o

<B+<C+<BAC=180o

<C=!80-64-70=46o

<C=46o

Պատ․46օ

գ)

<ACB+<BCM+<MCN=180o

<ACB=180-54-56=70o

<A+<B+<BCA=180o

<A+<B=110o

<A=<MCN=56o

<B=<BCM=54o

Եթե MCIIAB, ապա <A=<MCN=56o

<B=<BCM=54o

5) Գտնել անհայտ անկյունը.

ա)

<B=40o

<ACP=110o

<DAK-?

<ACP ABC Եռանկյան արտաքին անկյուն է

<ACP=<B+<BAC

<BAC=<ACP-<B

<BAC=110o-40o-=70o

<DAK=<BAC=70o Որպես հակդիր անկյուն

Պատ․70օ

բ)

AK||BC

<B=40o

<A=45o

<E <AOK

քանի որ Ak||BC

ապ-<C=<A=45o

Որպես Խաչադիր անկյուններ

<B=<K=40o որպես խաչադիր անկյուններ

AOK

<A+<K+<AOK=180o

<AOK=1800-45o-40o=95o

<AOK=95

Պատ․ <C=45

<AOK=95

գ)

<KAC

<BKA=70o

<BKA=<KAC=35o

<A=<BKA+<KAC=35o+35o=70o

<A+<B+<C180o

CB=180-70-35=75

Ընթերցանության օր 30/03/22-Ջաննի Ռոդարի Չիպոլինոյի արկածները Գլուխ 7-9

Այս չորեքշաբթի ես կարդացի Չիպոլինոյի 7-9 գլուխները, որտեղ Սինյոր Պոմիդորը նորից է հայտնվում Դդումի տան մոտ: Այս անգամ նրա հետ են զինվորները: Դդումին հանում են իր տնակից, իսկ տնակը հսկում է Պոմիդորի շունը: Չիպոլինոն նրան քնաբերով ջուր է տալիս և քնած շանը տանում է Բալերի այգի:Այդ ժամանակ Բալերին հյուր են գալիս բարոն Մանդարինը և դուքս Նարինջը: Սրանք անվերջ ուտում են և ճնշում ու նեղացնում են կրտսեր Բալուկին, որը շատ բարի տղա է: Այդ ընթացքում սինյոր Պոմիդորը իմանում է Դդումի տնակի անհետացման մասին և քսան զինվորների ուղեկցությամբ մեկնում է պարզելու ապստամբության պատճառները և պատժելու մեղավորներին: Չիպոլինոն և մաեստրո Տանձը հայտնվում են բանտում, որտեղ նրանց վրա են հարձակվում մկները:

Կրկնողություն: Միանդամներ: Բազմանդամներ 29.03.2022

  1. 5a — (2a + 3b) = 5a — 2a — 3b = 3a — 3b
  2. 7x — (4x — 2y) = 3x +2y
  3. 4y — (y — 3) = 3y + 3
  4. 9m + (6n — 7m) = 2m + 6n
  5. (3a2 — 5a) — (a2 — 5a) = 2a2 — a
  6. 5b + (6n — 7m) = 5b — 7m + 6n
  7. (3k — 6n) + (-2k + 6n) = k
  8. (4x + 3) + (7 — 2x) = 2x + 10
  9. (10x3 — 4x2) — (2x2 — 5x3) = 15x3 — 6x2
  10. 5a3b2 — 9b4 — (3a3b2 — 4b4) = -5b4 + 2a3b2
  11. 4x2y — (3xy2 + 5x2y) + 12xy2 = — x2y + 9xy2
  12. — 7a3 — (3b3 — a5) — (5b3 — 11a5) = 12a5−8b3−7a3
  1. a3․ a5 = a8
  2. b7․ b= b9
  3. (-m2) ․ m4 = -m6
  4. (-x2) ․ (-x6) = x8
  5. y5 ․ (-y6) = -y11
  6. c2․ c3․ c4 = c9
  7. pn ․p2 = pn+2
  8. am ․ a4 = am+4
  9. xn ․ xk ․ x3 = xn+k+3
  10. yn+2 . y3 = yn+5
  11. z2n+3 . zn-5 = z3n-2
  12. bm-4 . b7-2m = b-m+3
  13. 3a2 . 5a4 = 15a6
  14. 4b3 . (-2b2) .5b6 = -40b11
  15. 7a2b . 3a3b2 = 21a5b3
  1. (a3)2=a6
  2. (X2)4=x8
  3. (-y4)3=-y12
  4. (-x5)4=x20
  5. (-c8)5=-c40
  6. (x3)7=x21
  7. (-y15)3=-y45
  8. (b6)2=b12
  9. (z3)n=z3n
  10. (yk)5=y5k
  11. (x2n)8=x16n
  12. (-ak-1)4=a4k-4
  13. (-b4n)3=-b12n
  14. (-x6)2k=x12k
  15. (-a3)2n+1=-a6n+3
  16. (z3m)2k=z6mk
  17. (4m3)2=16m6
  18. (-3y5)3=-27y15
  19. (-6c4)2=36c8
  20. (-2p6)4=16p24
  21. (3a4b5)3=27a12b15
  22. (2x2y3)5=32x10y15
  23. -3(2x3y4z2)5=-3.32x15y20z10=-96x15y20z10
  24. -2(-3x4y6)3=2.27x12y18=54x12y18