ՀՀ Տրանսպորտի հիմնական տեսակները 28/04/24

Ներկայումս առաջնատար է խողովակային տրանսպորտը, հետո ավտոմոբիլայինը, սակայն կարևորային գործ է կատարել երկաթուղայինը: Երկաթուղու միջոցով կատարվում է  համաշխարհային բեռնաշրջանառության 11%-ը , սակայն դեպի ծով ելք չունեցող երկրներում որոնց մեջ մտնում է Հայաստանը,  երկաթուղու դերը բացառիկ է:  Առաջինը երկաթուղային գծեր կառուցվել են Վրաստանում, հետո հասել Հայաստան: ՀՀ երկաթուղային ցանցի երկարությունը մոտ 900 կմ է: Ներկայումս բոլոր գծերը էլեկրտռաֆիկացած են: Բեռնաշրջանառությամբ ու ուղեվորաշռջանառությամբ  առաջնատար են Երևանը, Գյումրին, Հրազդանը: Երկաթուղային շրջապատումը մեղմելու նպատակով նախատեսվում է կառուցել Հայաստան-Իրան Հյուսիս Հարավ երկաթգիծ: Նոր երկաթուղու երկարությունը կկազմի 540 կմ, որից 480ը կլինի Հայաստանում, իսկ մնացածը Իրանում:  Վերջին տարիներին մեր մոտ նվազել է երկաթուղայի տրանսպորտի դերը, թե ներքին տնտեսական, թե արտաքին տնտ. գործերում:

Դրան հակառակ մեծացել է ավտոմոբիլային  տրանսպորի դերը: Դա անսպասելի էր, հաշվի առնելով Հայաստանի ու մեր հարևան երկրների բարդ Ռելիեֆը:

  ՀՀ- ում օդային տրանսպորտը ձևավորվել է 1930թթ-ին , երկրի ամենամեծ ու հիմնական օդանավակայնը Զվարթնոցն է: Օդային տրանսպորը առաջնային դեր է կատարում բեռնփաոխադրման մեջ: Խողովակաշարայինը ամենաերիտասարդն է, այն սկսել է գործել 1960 թ-ին, այս տրանսպորտի համար գազ է ներմուծվում Ռւսաստանից ու հարավ Իրանից:

ՀՀ տրանսպորտային աշխարհագրական դիրքը հիմնականում բարենպաստ է տրանսպորտային տեսակներից օգտվելու համար։ Միակ բացառությունն է ծովային ուղին՝ որը մեր երկիրը աշխարհագրական դիրքից ելնելով չունի։ Մեր պետության տարածքը փոքր է, ուստի երկաթուղային կոմունիկացիաները ոչ միշտ են օգտակար, և նախընտրելի է ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը, որը կրկնակի էժան է և հասանելի։ Դե իհարկե, ունենք նաև օդային կոմունիկացիոն միջոցներ, օրինակ՝ “Զվարթնոց” օդանավակայանը, որը տարածաշրջանի լավագույն օդանավակայաններից է։

Թվարկված տրանսպորտային միջոցների տեղաբաշխման գործոններից մեկն է աշխարհագրական դիրքը։ Կարևոր դեր ունի նաև հարևան երկրների հետ հարաբերությունները, քանի որ ոչ-բարեկամ երկրներին մոտ ճանապարհներ կառուցելը նախ անիմաստ է, և երկրորդը՝ անապահով, քանի որ որոշ տարաձայնությունների արդյունքում այդ ճանապարհները կարող են որոշակի տույժ կրել։

Երկաթուղային ճանապարհերի ստեղծումը ներքին տնտեսության մեջ միանգամից մի քանի ճյուղ կուժեղացնի՝ գյուղատնտեսությունից մինչև զբոսաշրջություն։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին տնտեսական կապերի բարելավմանը, ապա այլ երկրների հետ երկաթուղային ճանապարհներ ունենալը կնպաստի այլ երկրներից (և փոխադարձ) ռեսուրսների ավելի մատչելի և արագ ներմուծմանը։

Իրականում ցանկացած պետության հետ նման նախագծերի իրականացումը շատ հեռանկարային է անկախ ամեն ինչից։ Երկրների միջև նման ճանապարհներ կառուցելը կարող է բարելավել երկու երկրների տնտեսական վիճակը։ Տրամաբանական է նաև երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կամ առկա հարաբերությունների լավացումը, ինչը հետագայում կհանգեցնի ավելի զգալի նորամուծությունների։

Անասնապահությունը Հայաստանում 21/04/24

Անասնապահությունը գյուղատնտեսական արտադրության կարևորագույն ճյուղ է, ընդգրկում է կենդանիների և թռչունների բուծումը՝ անասնապահական մթերքներ ստանալու նպատակով:

Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է սննդամթերք (կաթ, յուղ, միս, ձու, ճարպ և այլն), սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք (կաթ, միս, բուրդ, կաշի, մորթի), գյուղատնտեսությանը տալիս է բանող ուժ (ձի, էշ, եզ, ջորի, ուղտ, եղջերու), օրգանական պարարտանյութեր (գոմաղբ, ձռչնաղբ):

Անասնապահությունը ներառում է հետևյալ ճյուղերը՝ տավարաբուծություն (կաթնատու, մսատու), ոչխարաբուծություն (բրդատու, մսաբրդատու), խոզաբուծություն, այծաբուծություն, ձիաբուծություն, ուղտաբուծություն, թռչնաբուծություն, ձկնաբուծություն, մեղվապահություն, ճագարաբուծություն, եղջերաբուծություն, շնաբուծություն, շերամապահություն, ջորիաբուծություն:

Հայաստանում անասնապահությունը ծագել է հնագույն ժամանակներում, երբ մարդն սկսել է վարժեցնել վայրի կենդանիներին, ընտերացրել դրանց և օգտագործել իր տնտեսական կարիքների բավարարման համար:

Նորագույն տվյալների համաձայն՝ Հայկական լեռնաշխարհն անասնապահության սկզբնավորման կենտրոններից է: Հատկանշական է, որ Հայաստանի լեռնազանգվածներում (հատկապես՝ Վայոց ձորի և Արարատի մարզերում) ներկայում հանդիպող վայրի ոչխարը (Ovis Oph armeniana) և այծը (Carpa Aegagrus) ընտանի տեսակների նախահայրերն են:

Անասնապահությունը Հայաստանում ակնառու զարգացում է ստացել 1-ին հազարամյակում՝ Արարատյան (Ուրարտու) թագավորության, Բագրատունիների օրոք, Կիլիկիայի հայկական պետությունում: Անասնապահության հետագա զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին 19-րդ դարում՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո:

Անասնապահությունը Հայաստանում գիտական հիմքերի վրա է դրվել խորհրդային իշխանության հստատումից հետո: 1920-30-ական թվականներին բազմակողմանի ուսումնասիրություններ են կատարվել անասնապահության բոլոր ճյուղերում, բարելավվել են կենդանիների ցեղային կազմը, կերակրման, խնամքի պայմանները:

  1. Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։

Անասնապահության հիմնական զարգացումը պայմանավորված է կերային բազայով։ Անասուններին պետք է սնել արոտային թարմ խոտով, իսկ ցուրտ սեզոնին կուտակված մսուրային կերով։ Հայաստանում արոտային կերը բավարարում է, բայց մսուրային կերը անբավարար է, իսկ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ են՝ բնական խոտհարքներ և կերային մշակաբույսեր։ 

  1. Ի՞նչ կապ ունի անասնապահությունը ՀՀ-ն տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Կարծում եմ այնքանով կապ ունի, որ, օրինակ՝ տեքստիլ արդյունաբերության մեջ օգտագործվում են բուրդ, կաշի, իսկ այդ ամենի ապահովվումը գալիս է անասնապահությունից։

  1. Բնութագրե՛ք ՀՀ անասնապահության կերային բազան: Ինչպիսի՞ տնտեսական և բնապահպանական հիﬓախնդիրներ են առնչվում դրան:

ՀՀ անասնապահության կերային բազան բնական լանդշաֆտային գոտիականությանը համապատասխան ունի վերընթաց տարածում։ Ավելի ընդարձակ են ﬔրձալպյան տիպի արոտավայրերը (2000-2600 մ բարձրություններում), երկրորդ տեղում է կերահանդակների տափաստանային տիպը: 

Դրանք ﬔծ արժեք են ներկայացնում հատկապես խոշոր եղջերավոր անասուն ների համար, որովհետև խոտածածկը բավականին բարձր է, իսկ բուսակազմը` բազմազան:
Մեր լեռնային երկրի համար բնորոշ է արոտային անասնապահության
վերընթաց գոտիական համակարգը. ցածրադիր գոտու տնտեսություններն
ամառվա աﬕսներին կենդանիներին տանում են բարձրադիր ﬔրձալպյան
ալպյան գոտիներ, որտեղ և կազմակերպում են արոտը, կաթի ստացուﬓ ու
մշակումը: ՀՀ համարյա բոլոր տարածաշրջաններում արոտավայրերը ծանրաբեռնված են 50-70%-ով:

  1. Որո՞նք են ՀՀ խոշոր եղջերավոր անասնաբուծության զարգացման տեղաբաշխման առանձնահատկությունները:

Խոշոր եղջերավոր անասնաբուծթյան տեղաբաշխումը, ի տարբերություն անասնապահության մյուս ճյուղերի, ավելի համաչափ է: Այնուհանդերձ, որոշ շրջաններ առանձնանում են թե՛ անասունների գլխաքանակով, և թե՛ բարձր մթերատվությամբ (Արարատյան դաշտ, Շիրակի, Լոռ և Գեղարքունիքի մարզեր): 2012 թ. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազﬔլ է մոտ 600 հազ.: Վերջին տարիներին անասնաբուծության ոլորտում իրականացված արմատական բարեփոխուﬓերի շնորհիվ հնարավոր է դարձել, հատկապես խոշոր եղջերավոր կենդանիների պահել ավանդական պայմանները փոխարինել ժամանակակից տեխնոլոգիաներով, իսկ ցածր մթերատու կենդանիների փոխարեն բուծել ﬔր երկրի բնակլիմայական պայմաններին առավել հարմարված համաշխարհային լավագույն դասական ցեղերի բարձր մթերատու կենդանիներ:

Բուսաբուծությունը Հայաստանում 14/04/24

Բուսաբուծությունը Հայաստանի գյուղատնտեսության առաջատար ճյուղն է։ Բուսաբուծության հիմնական արտադրամիջոցը մշակովի հողերն են։ Մշակովի հողերի մեծ մասը օգտագործվում է որպես վառելահող, որտեղ կատարվում է վարուցանք, այսինքն մշակվում են բույսեր։ Դա բուսաբուծության դաշտավարության ճյուղն է։ Դաշտավարության վերին սահմանը մեր հանրապետությունում հասնում է 2200 մ բարձրության։ Մշակովի բույսերի շարքում ամենամեծ բաժինն ունեն հացահատիկային և հատիկաընդեղային մշակաբույսերը, երկրորդ տեղում են կերային մշակաբույսերը։ Օրինակ ՝ բազմամյա և միամյա խոտաբույսերը, եգիպտացորենը և այլն։ Հայաստանում հացահատիկ մշակում են 500-2200 մ բարձրություններում։ Դրանց մշակման համար առավել բարենպաստ պայմաններ կան Շիրակի դաշտում և Գորիսի սարավանդում։

ՀՀ ագրոկլիմայական պայմաններում բարձր բերքատվություն և եկամտաբերություն ունեն տեխնիկական և բանջարաբոստանային մշակաբույսերը։ Բանջարանաբոստանային մշակաբույսերի տարածման հիմնական շրջանը Արարատյան դաշտն է։ Այստեղ բարձր բերք են տալիս հատկապես ձմերուկը և սեխը, ջերմասեր բանջարեղեններից ՝ լոլիկը, տաքդեղը և սմբուկը։ Կարևորագույն պարենային մշակաբույս է կարտոֆիլը, որը աճում է բոլոր բնական գոտիներում։ Հայաստանում առավել հայտնի կարտոֆիլացան շրջաններն են Սևանի ավազանը, Շիրակի և Լոռու դաշտերը։ Արարատյան դաշտը մասնագիտացած է վաղահաս կարտոֆիլի մշակման գծով։ Կարտոֆիլի համախառն բերքը անցնում է 600 հազ. տ-ից, որի մի մասը արտահանվում է Վրաստան։

Advertisement

Այգեգործությունը հանրապետության գյուղատնտեսական մասնագիտացման գլխավոր ուղղություններից է։ Այն բնակչությանը ապահովում է անհրաժեշտ թարմ և պահածոյացված սննդամթերքով։ Այգեգործությունն ունի երկու ենթաճյուղ ՝ խաղողագործություն և պտղաբուծություն։

Խաղողագործության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խաղողի վազը Արարատյան դաշտում ձմեռային ցրտահարությունից պաշտպանվելու համար ծածկում են հողով ՝ «թաղում են»։ Այդ պատճառով էլ Հայաստանում խաղողագործությունը ի տարբերություն այլ երկրների, ավելի աշխատատար է և պակաս շահութաբեր։ Հայաստանում հազարամյակների ընթացքում ժողովրդական սելեկցիայի շնորհիվ ստեղծվել են խաղողի բազմազան տեսակներ։ Ներկայումս լայն տարածում ունեցող տեղական տեսակներն են ՝ Ոսկեհատը, Գառան դմակը, Արենին, Նռնենին և Կարմրահյութը։ Հանրապետությունում ձևավորվել է խաղողագործական չորս շրջան։ Առաջին տեղում Արարատյան դաշտն է, երկրորդը ՝ հյուսիս-արևելքը, երրորդը ՝ Արփայի հովիտը, չորրորդը ՝ Մեղրին։

Պտղաբուծության համախառն բերքի վրա մեծ ազդեցություն են թողնում մեր հանրապետության փոփոխական եղանակային պայմանները, հատկապես վաղ գարնանային և ուշ աշնանային ցրտահարությունները։ Պտղատու տնկարկների կառուցվածքում գերակշռում են հնդավորները (խնձոր, տանձ և սերկևիլ), երկրորդ տեղում են կորիզավորները (ծիրան, դեղձ, սալոր, բալ, կեռաս)։

ՀՀ գյուղատնտեսության ընդհանուր բնութագիրը 07/04/24

Գյուղատնտեսությունը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի բնակչության հիմնական զբաղմունքն ու ապրուստի միջոցը: Հայերը հնուց ի վեր վարել են նստակյաց կյանք, զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, կառուցել են ոռոգիչ ջրանցքներ։ 

ՀՀ գյուղատնտեսությունն իր զարգացման ընթացքում կտրուկ փոփոխություններ է կրել հաճախակի կրկնվող սոցիալ-տնտեսական ցնցումների պատճառով:

Մինչխորհրդային Հայաստանում ձևավորվել է տիպիկ ագրարային տնտեսություն, որին բաժին էր ընկնում զբաղված բնակչության շուրջ 85%-ը։ Հողի մեծ մասը պատկանում էր մանր սեփականատերերին: Ապրանքային բնույթ ուներ մի քանի մշակաբույսերի արտադրությունը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո հողը պետականացվել է։ Գյուղացիական մանր տնտեսությունների միավորման հիման վրա ձևավորվել են գյուղատնտեսական պետական (սովխոզ) և կոլեկտիվ տնտեսություններ (կոլխոզ): Գյուղատնտեսությունը տնտեսության մյուս ճյուղերի պես զարգանում էր սոցիալիստական ուղիով, և արդեն 1990 թ. հանրապետությունում կար սոցիալիստական տիպի 850 ձեռնարկություն՝ սովխոզներ, կոլտնտեսություններ և միջտնտեսային ձեռնարկություններ: 

Գյուղացիական խոշոր տնտեսությունները մանր, փոշիացած տնտեսությունների համեմատությամբ շատ առավելություններ ունեն: Հեշտանում են ոռոգման միասնական համակարգի կառուցումն ու շահագործումը, գյուղատնտեսական արտադրության մեքենայացումը, քիմիացումը, գիտության նվաճումների կիրառումը: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն ավելի շատ արտադրանք տալ, այլև բարձրացնել բույսերի բերքատվությունն ու անասունների մթերատվությունը, նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը։ Սակայն խորհրդային ժամանակաշրջանում գյուղատնտեսական արտադրության կազմակերպման մեջ առկա էին որոշակի թերություններ: Արտադրողը, չլինելով իր արտադրանքի տերը, շահագրգռված չէր արտադրանքի ավելացման, ջրի , պարատանյութերի և գյուղատնտեսական տեխնիկայի արդյունավետ օգտագործման մեջ, սահմանափակ էր օգտվում գյուղատնտեսական արտադրության կազմակերպման վերոնշյալ առավելություններից։

Այդ ամենի պատճառով գյուղատնտեսական արտադրության զարգացման տեմպերը բավականին դանդաղ էին: Դրանք չէին համապատասխանում հանրապետության բնական ու տնտեսական հնարավորություններին:

1991 թ. ՀՀ անկախացումից հետո գյուղատնտեսության մեջ սոցիալ-տնտեսական նոր փոփոխություններ տեղի ունեցան: Հաստատվեց հողի և գյուղատնտեսական մյուս արտադրամիջոցների նկատմամբ մասնավոր սեփականություն։ Լուծարվեցին սովխոզները և կոլտնտեսությունները, և հողը բաժանվեց գյուղացիական մասնավոր տնտեսությունների միջև։ Դրանց թիվը այժմ շուրջ 340 հազ. է, իսկ գյուղատնտեսության մեջ զբաղված է տնտեսության տարբեր ոլորտներում զբաղվածների ընդհանուր թվի ավելի քան 40%-ը:

Սկզբնական շրջանում նվազեց գյուղմթերքների արտադրությունը, կտրուկ կրճատվեցին ցանքատարածությունները, ընկավ բերքատվությունը: Սակայն շուկայական տնտեսության ձևավորմանը զուգընթաց իրականացված պետական ծրագրերի շնորհիվ գյուղատնտեսության մասնագիտացման գլխավոր ճյուղերը ոչ միայն վերականգնեցին խորհրդային ժամանակների արտադրության ծավալները, այլև որոշ արտադրանքների գծով գերազանցեցին այն: Այժմ գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմում է հանրապետության ՀՆԱ-ի շուրջ 18%-ը , իսկ սննդի արդյունաբերության հետ միասին՝ մոտ 25%-ը։ Ներկայումս ցածր մրցունակություն ունեցող մանր գյուղացիական տնտեսությունները գյուղատնտեսական ապրանքային արտադրության զարգացման հիմնական խոչընդոտներից են: Այն հաղթահարելու նպատակով, պետական աջակցությամբ, Արարատյան դաշտում, նախալեռնային հեռավոր սահմանաﬔրձ շրջաններում ստեղծվում են մանր սեփականատերերի ներհամայնքային և ﬕջհամայնքային գյուղացիական տնտեսությունների կամավոր ﬕավորուﬓեր՝ կոոպերատիﬖեր: Դրանց արտոնյալ պայմաններով տրվում են գյուղատնտեսական վարկեր, գյուղտեխնիկա, պարարտանյութեր և այլն:

ՀՀ-ը, չնայած հողային ռեսուրսների սահմանափակությանը, առանձնանում է բազմաճյուղ գյուղատնտեսությամբ։ Դա նախ և առաջ պայմանավորված է մեր հանրապետության բնակլիմայական պայմանների բազմազանությամբ: Այժմ գյուղատնտեսության մեջ հաշվվում է մոտ երեք տասնյակ ճյուղ, արտադրություն: ՀՀ-ի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս մշակել շուրջ 100 մշակաբույս(աշխարհում մշակաբույսերի թիվը մոտ 1600 է): 

Անկախության տարիներին էական տեղաշարժեր են կատարվել ՀՀ-ն գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում: Գլխավոր տեղաշարժն այն է, որ փոխվել է գյուղատնտեսության հիմնական ուղղությունների՝ բուսաբուծության և անասնապահության հարաբերակցությունը: Ավելի մեծացել է բուսաբուծության բաժինը: 

ՀՀ գյուղատնտեսության մեջ իրենց նշանակությամբ առանձնանում են՝

ա) ճյուղերը, որոնք ունեն արտահանման նշանակություն և որոշում են հանրապետության արտադրական մասնագիտացումը: Դրանք են խաղողագործությունը, պտղաբուծությունը, հարավային բանջարաբուծությունը և ծխախոտագործությունը.

բ) ճյուղերը , որոնք ունեն տեղական նշանակություն: Դրանք են հացահատիկի, կերաբույսերի և կարտոֆիլի մշակությունը , ինչպես նաև անասնապահությունը(չնայած այս ճյուղերի արտադրանքի որոշ տեսակներ սահմանափակ քանակությամբ արտահանվում են, օրինակ՝ թռչնի ﬕս, ձու, կարտոֆիլ):

Գյուղատնտեսության տեղաբաշխումը, ի տարբերություն վերամշակող արդյունաբերության ճյուղերի, ուղղակի կախման մեջ է բնական պայմաններից: Կետային տեղաբաշխում ունեցող արդյունաբերության և գծային տեղաբաշխում ունեցող տրանսպորտի համեմատ, գյուղատնտեսական արտադրությունն ունի գերազանցապես համատարած տեղաբաշխում և զբաղեցնում է ընդարձակ տարածքներ (ցանքատարածություններ, արոտներ, խոտհարքեր, այգիներ)։ Գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցի՝ հողի տեղաբաշխումը կանխորոշված է բնության կողմից, և ճիշտ օգտագործելու դեպքում այն ոչ միայն չի մաշվում ֆիզիկապես, այլ բարելավվում, դառնում է ավելի բերրի։ 

ՀՀ տարածքում առանձնացվում են դեռևս 20-րդ դարի առաջին կեսին ձևավորված գյուղատնտեսական մասնագիտացման երեք գոտիներ։

ա) ցածրադիր գոտի. որը մասնագիտացել է ջերմասեր բանջարեղենի մշակության, խաղողագործության, պտղաբուծության և կաթնամսատու անասնաբուծության ուղղությամբ.

բ) նախալեռնային գոտի. մասնագիտացելէ գլխավորապես հացահատիկի, ցրտադիմացկուն բանջարեղենի, ինչպես նաև ծխախոտի մշակությամբ.

գ) լեռնային գոտի. առանձնանում է հիմնականում խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ։

Աշխարահագրություն-Անհատական նախագիծ-Գարեջրի արտադրությունը Հայաստանում 17/03/24

Գարեջրի արտադրությունը մեծ ծավալներ ունի ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում:

Առաջին գարեջրի գործարանը Հայաստանում բացվել էր 1892 թվականին, Երևանում։ Այն հայտնի էր Զանգա գարեջրի գործարան անունով, գտնվում էր Հրազդան գետի ափին։ Արտադրում էր Բոկ գարեջուր բրենդի ներքո։ Գործարանը փակվել է 1920-ական թվականներին։

Երևանի գարեջրի գործարաններ

Կիլիկիա, Երևան գարեջրերը Երևանի գարեջրի գործարանի գարեջրերն են։ Այն բացվել էր 1952 թվականին, գարեջրի ամենից մեծ գործարանն է ամբողջ Հայաստանում։

Գյումրի գարեջուր

Գյումրի, Արարատ և Ալեքսանդրապոլ գարեջրերն արտադրվում են Գումրիի գարեջրի գործարանում, որը գտնվում է Գյումրիում։ Այն բացվել է 1970 թվականին, Հայաստանում երկրորդ ամենամեծ գարեջրի գործարանն է։ Վեց տարվա ընդմիջումից հետո այն վերաբացվել էր 1998 թվականին և սկսել էր արտադրել Գյումրի, Արարա և Ալեքսանդրապոլ գարեջրերը։

Կոտայքի գարեջրի գործարան

Կոտայք Գոլդ, Կոտայք և Էրեբունի գարեջրերը արտադրվում են Կոտայք գարեջրի գործարաններում, որը գտնվում է Աբովյանում։ Այն բացվել է 1974 թվականին։ Գործարանը Հայաստանի երրորդ խոշոր գարեջրի գործարանն է։

Սևանի գարեջրի գործարան

Կիլեր գարեջուր արտադրվում է Լայթնես Սևան գարեջրի գործարանում, որը գտնվում է Սևանում։ Այն բացվել է 2007 թվականին։

Հայաս գրուպ

Հայաս գարեջուրը արտադրվում է Հայաս գրուպի կողմից, որը գտնվում է Ոսկեվազում։ Այն բացվել է 2011 թվականին և արտադրում է գարեջրի երեք տեսակ։

Գինեվան գործարան

Գինեվան գարեջուրը արտադրվում է Գինեվան գործարանի կողմից, որը գտնվում է Աբովյանում։ Այն բացվել է 2011 թվականին։

Դիլիջանի գարեջրի գործարան

Դիլիջան գարեջուրը արտադրվում է Դիլիջան գարեջրի գործարանում, որը գտնվում է Դիլիջանում։ Այն բացվել է 2016 թվականին։ Այս գարեջրի մեջ ալկոհոլը կազմում է 4.7%։

Հայաստանում գարեջրի արտադրությունը նվազել է

Հայաստանում 2020 թվականի հունվար-մայիսին արտադրվել է 7 090.2 հազար լիտր գարեջուր՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 16.1 տոկոսով։ Այս տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Նշենք, որ ըստ վիճակագրության, 2019-ին գարեջրի արտադրությունը 2018-ի համեմատ աճել է 11.4%-ով և կազմել 26,257.6  հազար լիտր։

ՀՀ մեքենաշինությունը 03/03/24

Մեքենաշինության զարգացումը ՀՀ-ում սկսվեց 1920 թվականից հետո։ Որպես առաջին նախապայման մշակվեց ինդուստրացման տեղական առանձնահատկություններից բխող այնպիսի քաղաքականություն, որի ծրագրային դրույթներից առաջնահերթությունը տրվում է հայ-թուրքական կռիվներից տուժած ու ավերված տնտեսական ենթակառուցվածքների (ձեռնարկությունների, ճանապարհների, պահեստների և այլն) վերականգնմանը, նախկինում գործող մեխանիկական, փականագործական, թիթեղագործական և օպտիկական մանր արհեստանոցների փոխարեն՝ մեքենաշինական խոշոր միավորումների (կոոպերացիաների) կազմավորմանը, բոլորովին նոր ձեռնարկությունների (հաստոցաշինական, սարքաշինական, գործիքաշինական) շինարարությանը և այլն, որոնք պետք է լուծեին արտադրության մեքենայացման ու ավտոմատացման տարեցտարի աճող պահանջարկը։ Երկրորդ նախապայմանն էլեկտրաէներգետիկ և մետաղաձուլական համալիրների զարգացման տեմպերի կայունացումն էր։ Երրորդ ազդեցիկ գործոնը գիտահետազոտական հիմնարկությունների և բարձրակարգ մասնագիտություն ապահովող կրթօջախների ցանցի ընդարձակումն ու համալրումն էր։ Չորրորդ նախադրյալը հայրենադարձների ակտիվ հոսքն էր Հայաստան, քանի որ նրանց շարքերում մեծ թիվ էին կազմում ինժեներական և տեխնիկական կրթություն, փորձ ու հմտություն ունեցող աշխատանքային կադրերը։ Համալիր քաղաքականության իրականացման շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի կառուցվածքում մետաղամշակման և մեքենաշինական համալիրի համախառն արտադրանքի բաժինը 1940 թվականին հասցնել 4%, 1960 թվականին ՝ 13%, 1980 թվականին ՝ 24%, իսկ 1990 թվականին ՝ 35%։

Մեր երկրի մեքենաշինության ճյուղային կառուցվածքի գլխավոր առանձնահատկությունը ոչ մետաղատար, գիտատար ու աշխատատար, արտադ­րական բարձր մշակույթ պահանջող ենթաճյուղերի գերակշռությունն էր։

Այդ ենթաճյուղերի՝ էլեկտրատեխնիկական արդյունաբերության, հաստոցա­շինության և սարքաշինության արտադրանքի ծավալներով Հայաստանը նախ­կին ԽՍՀՄ-ում գրավում էր առաջին տեղերից մեկը։ Զգալի թիվ էին կազմում նաև այն գործարանները, որոնք սերտ կապերի մեջ էին ԽՍՀՄ-ի պաշտպա­նական նշանակության ձեռնարկությունների հետ և մասնակցում էին զենքի ու զինամթերքի արտադրություններին։

Էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը ՀՀ-ն մեքենաշինական հա­մալիրի ամենազարգացած ենթաճյուղն էր։ Մինչ ճգնաժամը դրան բաժին էր ընկնում ամբողջ մեքենաշինության համախառն արտադրանքի կեսը։

Բազմազան էր Հայաստանի էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքը։ Հատկապես մեծ ծավալ էին կազմում տարբեր հզորության շարժական էլեկտրակայանները, ուժային տրանսֆորմատորները, գեներա­տորները, էլեկտրաշարժիչները, էլեկտրազոդման սարքերը, էլեկտրալամպե­րը, էլեկտրական հաշվիչները և կաբելները, որոնք ամբողջ ԽՍՀՄ տարածքում ունեին մեծ պահանջարկ։


Ներկայումս մեր հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալում մետաղամշակման և մեքենաշինական համալիրի համախառն արդյունքի բաժինը կազմում է 7,8% (վառելիքա֊էներգետիկ համալիր ՝ 17,5%, մետաղաձուլական համալիր ՝ 34%)։

ՀԽՍՀ մեքենաշինությունը՝ ծանր արդյունաբերության ճյուղերի (հաստոցաշինություն, սարքաշինություն, գործիքաշինություն, էլեկտրատեխ․, ավտոմոբիլային արդյունաբերություն և այլն) համալիրը, ժողտնտեսության համար թողարկում էր հիմնական արտադրական ֆոնդերի ակտիվ մասը՝ աշխատանքի գործիքներ, սպառման առարկաներ ու պաշտպանական նշանակության արտադրանք։ Մեքենաշինության զարգացման մակարդակից կախված էր հասարակական աշխատանքի արտադրողականությունը, գիտատեխնիկական առաջընթացի արագացումը, ժողովրդի նյութական ապահովվածությունը։ Նախախորհրդային Հայաստանում, թույլ զարգացած արդյունաբերության և գյուղատնտեսության պայմաններում, մեքենաշինությունը և մետաղամշակումը խիստ ետ էին մնում տնտեսության մյուս ճյուղերից, արտադրության ծավալը փոքր էր, տեսականին՝ սահմանափակ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Երևանում գործում էին Տեր-Ավետիքովների և Գ․ Հախվերդյանների մեխանիկական գործարանները, Վ․ Միխայլովի էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ Վ․ Հեքիմյանի մեխանիկա-փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվեց թուջաձուլական–մեխանիկական գործարանի, պղնձաձուլական-մեխանիկական, թիթեղագործական և այլ արհեստանոցներ, Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր), Դիլիջանի, Ելենովկայի (այժմ՝ Սևան), Նոր Բայագետի (այժմ՝ Գավառ) մետաղամշակման, Ալեքսանդրապոլի, Երևանի շոգեքարշային դեպոների, Ալավերդու և Ղափանի պղնձաձուլական գործարանների մեխանիկական արհեստանոցները։ 1913 թվականին Հայաստանի մեքենաշինության և մետաղամշակման արդյունաբերության արտադրանքը կազմում էր ամբողջ արդյունաբերության արտադրանքի մոտ 1%-ը։ Մեքենաշինությունը և մետաղամշակումը Հայաստանում արագ տեմպերով սկսեցին զարգանալ խորհրդային կարգերի հաստատումից հետո, որը պայմանավորված էր սոցիալիստ, ինդուստրացման քաղաքականությամբ և մեքենաների ու սարքավորումների նկատմամբ ժողտնտեսության անընդհատ աճող պահանջներով։ Գործող ձեռնարկություններն ազգայնացվեցին, մասնավոր մանր արհեստանոցներն ընդգրկվեցին արդյունաբերական կոոպերացիայի մեջ, վերականգնվեցին Երևանի և Գյումրու մեխանիկական գործարանները, սկսվեց Ֆ․ է․ Զերժինսկու անվան հաստոցաշինարարական, ավտոնորոգման, Վ․ Ի․ Լենինի անվան էլեկտրամեքենաշինարարական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շինարարությունը, կառուցվեցին մետաղամշակման բազմաթիվ ձեռնարկություններ։ Արդեն 1928 թվականին հանրապետության մեքենաշինության և մետաղամշակման արդյունաբերության արտադրանքը հասավ նախախորհրդային շրջանի ամենաբարձր՝ 1913 թվականի մակարդակին, իսկ 1929-1940 թվականներին աճի տեմպերը խիստ բարձրացան, եթե 1940 թվականին ընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը 1913 թվականի համեմատությամբ աճեց 8,7 անգամ, ապա այդ նույն ժամանակաշրջանում մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքն աճեց 15 անգամ։

Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար

Մեքենաշինությունը բավականին փոքր դեր ունի ՀՀ տնտեսության մեջ: Այն զարգացած է եղել սովետական տարիներին:

Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ

Տնտեսության մյուս ճյուղերի հետ կապվածությունը փոքր է: Հնարավոր է, հատուկենտ գործարանների համար լինեն հատուկ արտադրանքներ ՝ հաստոցներ և որոշ այլ սարքավորումներ:

Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

Հայաստանը տվյալ պահին մեքենաշինության զարգացման հեռանկարներ չունի, տվյալ պահին Հայաստանը կարիք ունի մեքենաշինության զարգացումը ապահովել հիմնականում ռազմական ոլորտում ՝ ինքնաթիռների և ուղղաթիռների, այսինքն ռազմական ավիացիայի տեսքով:

ՀՀ Մետաղաձուլություն-25/02/23

Մետալուրգիական Արդյունաբերությունը

Մետալուրգիան Հայաստանի Հանրապետության արդյունաբերության հնագույն և առաջատար ճյուղերից է: Հին Հայաստանը հարակից երկրների հետ ﬕասին եղել է ﬔտաղաձուլական համաշխարհային կենտրոններից ﬔկը:
Այստեղ Ք. ա. 4-րդ հազարամյակից արդեն ձուլվել է բրոնզ, իսկ Ք. ա. 2-րդ հազարամյակի կեսերից՝ երկաթ: Այդ են վկայում Մեծամոր բնակավայրում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում կատարված պեղուﬓերի ընթացքում հայտնաբերված զարդերը, զենքերի և գործիքների նմուշները: Հայտնի է, որ ﬔտաղի ստացուﬓ անցնում է տեխնոլոգիական ﬕ քանի փուլ սկսած հանքանյութի հարստությունից ﬕնչև ﬔտաղի ձուլումը և գլանվածքի ստացումը:

ՀՀ ﬔտալուրգիական համալիրը բաղկացած է ﬕ քանի ենթաճյուղերից` պղնձի, մոլիբդենի, բազմաﬔտաղների (կապար, ցինկ և այլն) և ոսկի: Դրանցից ավարտուն տեխնոլոգիական ցիկլ ունեն պղնձի, մոլիբդենի և ոսկու արտադրությունները: ՀՀ ﬔտալուրգիայում զգալի է օտարերկրյա ընկերությունների (Գերմանիա, Ռուսաստան, Կանադա և այլն) ներկայությունը:

Արդյունաբերական համեմատություն Հայաստանի և Մոլդովիայի միջև – «Սեբաստացի»  գիտա-հանրամատչելի հանդես

Մինչխորհրդային տարիներին մետալուրգիական ավարտուն ցիկլ ու­նեցել է պղնձաձուլությունը։ Դեռևս XVIII դ. 60-70-ական թվականներին Զանգեզուրում (Կապան) և Հյուսիսային Հայաստանում (Ալավերդի) կառուցվեցին տեղական հումքով աշխատող պղնձի ձուլման գործարաններ։

XX դ․ սկզբին Հայաստանը Ռուսաստանի պղնձաձուլության առաջատար երկրներից մեկն էր։ 1913 թ. Հայաստանի արդյունաբերության համախառն արտադրանքի կառուցվածքում գունավոր մետաղաձուլության  (բացառապես պղնձաձուլության) բաժինը կազմում էր մոտ 60%։ Խորհրդային տարիներին փոքր պղնձաձուլարանների փոխարեն կառուցվեց Ալավերդու լեռնամետալուր­գիական խոշոր կոմբինատը, որի վերջնական արտադրանքը՝ մաքուր պղինձը, գլանվածքի ձևով առաքվում էր մեքենաշինական ձեռնարկություններին։ Պղնձի հանքաքարի ձուլման ընթացքում անջատվում է ﬔծ քանակությամբ ծծումբ, որն
արժեքավոր հումք է տարբեր արտադրությունների համար: Ստացվում են նաև պղնձարջասպ, արծաթ, ոսկի և այլ ար­ժեքավոր մետաղներ (վերջիններս փոքր քանակությամբ առկա են պղնձաձուլման թափոնների մեջ)։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Հայաստանի տնտեսության լավ ու վատ կողմերը։ 03/02/24

Հայաստանի տնտեսության դրական կողմերը.

Դիվերսիֆիկացման ջանքեր. Հայաստանը ջանքեր է գործադրում դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը՝ դուրս գալով ավանդական ոլորտներից, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և հանքարդյունաբերությունը: Տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտում և նորարարության մեջ ներդրումները խոստումնալից են՝ նպաստելով տնտեսական ճկունությանը:

Հմուտ աշխատուժ. Հայաստանն ունի լավ կրթված և հմուտ աշխատուժ, հատկապես տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտներում: Սա գրավել է միջազգային ընկերություններին և ներդրողներին, ովքեր փնտրում են հմուտ տաղանդների ֆոնդ:

Սփյուռքի ներդրումներ. Հայկական սփյուռքը զգալի դեր է խաղում դրամական փոխանցումների, ներդրումների և բարեգործության միջոցով տնտեսությանն աջակցելու գործում: Սա օգնել է կայունացնել տնտեսությունը դժվարին ժամանակներում:

Զբոսաշրջության ներուժ. Հայաստանն ունի հարուստ մշակութային և պատմական ժառանգություն՝ գրավելով զբոսաշրջիկներին: Զբոսաշրջության ոլորտի զարգացումը կարող է դրականորեն նպաստել տնտեսությանը.

Հայաստանի տնտեսության բացասական կողմերը.

Աշխարհաքաղաքական մարտահրավերներ. Հայաստանը բախվում է աշխարհաքաղաքական մարտահրավերների, մասնավորապես Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում: Քաղաքական լարվածությունը կարող է ունենալ տնտեսական հետևանքներ՝ ազդելով առևտրի և կայունության վրա:

Կախվածություն տրանսֆերտներից. Թեև սփյուռքից ստացվող տրանսֆերտները եղել են եկամտի աղբյուր, դրանցից կախվածությունը ռիսկեր է պարունակում: Տնտեսական անկումները այն երկրներում, որտեղ աշխատում են հայերը, կարող են ազդել տրանսֆերտների հոսքի վրա:

Կախվածություն ռեսուրսներից. Հայաստանը մեծապես կախված է հանքարդյունաբերությունից, հատկապես այնպիսի մետաղների արտահանման մեջ, ինչպիսիք են պղնձը և մոլիբդենը: Մի քանի հիմնական ճյուղերից կախվածությունը կարող է տնտեսությունը խոցելի դարձնել ապրանքների համաշխարհային գների տատանումների նկատմամբ:

Ենթակառուցվածքային մարտահրավերներ. երկիրը բախվում է ենթակառուցվածքային մարտահրավերների, ներառյալ տրանսպորտի և էներգետիկայի հետ կապված խնդիրները: Անբավարար ենթակառուցվածքները կարող են խոչընդոտել տնտեսական զարգացմանն ու մրցունակությանը։

Գործազրկություն և աղքատություն. գործազրկության և աղքատության բարձր մակարդակը պահպանվում է որոշ տարածաշրջաններում, ինչը նպաստում է սոցիալական մարտահրավերներին: Այս խնդիրների լուծումը վճռորոշ է երկարաժամկետ տնտեսական կայունության և սոցիալական բարեկեցության համար:

Ծով ելք չունեցող աշխարհագրություն. Հայաստանի դեպի ծով ելք չունեցող աշխարհագրությունը մարտահրավերներ է ներկայացնում միջազգային առևտրի համար, քանի որ տարանցիկ երթուղիների համար այն մեծապես կախված է հարևան երկրներից: Հարևան երկրների հետ քաղաքական լարվածությունը կարող է ավելի բարդացնել առևտրային ուղիները:

Հայաստանն ունի և՛ ուժեղ կողմեր, և՛ մարտահրավերներ իր տնտեսական լանդշաֆտում: Տնտեսության դիվերսիֆիկացումը, ենթակառուցվածքային խնդիրների լուծումը և աշխարհաքաղաքական ռիսկերի կառավարումը կարևոր են կայուն տնտեսական աճի և կայունության խթանման համար: