<<Թթվածին, օզոն, այրման ռեակցիաներ>> 20/05/24

Ուղղորդող  հարցադրումներ.

  1. Թթվածնի ենթախմբի ընդհանուր  բնութագիրը, թթվածնի  դիրքը  պարբերական  համակարգում(ո՞ր պարբերության, ո՞ր խմբի տարր է), թթվածնի  իզոտոպների

Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը  8 է, միջուկի լիցքը՝ +8: Թթվածնի ատոմում առկա 8  էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6:  6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:Իզոտոպներն են 16O, 17O, 18O: Թթվածինը  միացություններում երկվալենտ է:

  1. բաղադրությունը(պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների քանակը իզոտոպներում)

Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված տարրն է: Երկրակեղևում այդ տարրի զանգվածային բաժինը 47,2 % է: Բնության մեջ թթվածին տարրը հանդիպում է  երեք կայուն իզոտոպների ձևով`  016(99,8%),  017 և 018:

  1. Թթվածնի  տարածվածությունը  Երկրագնդի վրա  

Թթվածնի(O) ատոմների և’ վալենտականությունները, և’ օքսիդացման աստիճանները (բացարձակ արժեքով) համապատասխանաբար հավասար են՝ 4 և 2:

  1. Թթվածնի  վալենտականությունը և օքսիդացման  աստիճանը  միացություններում, գրեք օրինակներ 

Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է: Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝100 ծավալ սառցաջրում (0°C) 5 ծավալ թթվածին է լուծվում: Թթվածնի խտությունը 0°C-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը  եռում է −183°C-ում, իսկ պնդանում է  −219°C-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:

  1. Թթվածնի  ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական  հատկությունները

Լաբորատորիայում թթվածինը ստանում են թթվածին պարունակող բարդ նյութերի քայքայումից.
Կալիումի պերմանգանատը (KMnO4) տաքացնելիս քայքայվում է՝ անգույն գազի (թթվածնի) անջատմամբ.
Ստացված թթվածինը կարելի է հավաքել օդը դուրս մղելու եղանակով, քանի որ թթվածնի խտությունը մեծ է օդի խտությունից։
Ջրածնի պերօքսիդով (H2O2) լցված փորձանոթը նույնիսկ ձեռքով տաքացնելիս այդ նյութը քայքայվում է.
Այս ռեակցիան ավելի արագ է ընթանում մանգանի (IV) օքսիդ (MnO2) նյութի ներկայությամբ, որն անվանվում է կատալիզատոր (կատալիզորդ)։

Оставьте комментарий