Քիմիական արդյունաբերության դերը տնտեսության մեջ․ փետրվարի 28-ից մարտի 11-ը

1․ Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։

Քիմիական արտադրություն, Արդյունաբերության այն ճյուղը, որ զբաղվում է մետաղների, պլաստմասաների, կաուչուկների, մանրաթելերի, պարարտանյութերի և զանազան այլ քիմիական նյութերի արտադրությամբ, կոչվում է քիմիական արդյունաբերություն։ Քիմիական արդյունաբերությունը ապահովում է տնտեսության զարգացումը, կապի, հեռահաղորդակցության և փոխադրական միջոցների կատարելագործումը, գյուղատնտեսական մթերքների արտադրության աճն, ու հասարակության կենսամակարդակի բարձրացումը։

2․ Նշել քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։


Քիմիական արդյունաբերությունը, ինչպես և մեքենաշինությունը, վերելք են ապրում զարգացած երկրներում (ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա և այլն): Այստեղ հատկապես զարգանում են քիմիական արդյունաբերության նորագույն` առավել գիտատար ճյուղերը (պոլիմերների, մանրաթելերի, վիտամինների արտադրություն, դեղագործություն)։ Ներկայումս զարգացած երկրներին բաժին է ընկնում աշխարհում թողարկվող քիմիական արտադրանքի ավելի քան 80%­-ը:

3․ Ի՞նչ դեր ունի թեթև և սննդի արդյունաբերությունը տնտեսության մեջ։
Թեթև և սննդի արդյունաբերական ճյուղերը արդյունաբերության հին ճյուղերից են, որոնք հիմնականում արտադրում են սպառման առարկաներ, բնակչությանն ապահովում են սննդով և հագուստով: 
Թեթև արդյունաբերությունը համալիր ճյուղ է, որի գլխավոր ենթաճյուղերն են գործվածքի, կարի, տրիկոտաժի, գորգերի արտադրությունները: 
Օրինակ
Այս ճյուղն ապահովում է բնակչությանը հագուստով, կոշկեղենով, ամենօրյա օգտագործման կենցաղային իրերով, իսկ ավտոմեքենաշինությանը և այլ ոլորտների մատակարարում է կաշի, գործվածք և այլ արտադրանք։ 
4․ Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություն ունի սննդի արդյունաբերությունը։ Նշե՜լ դրանց տեղաբաշխման սկզբունքներն ու բնորոշ գծերը։

Սննդի արդյունաբերությունը առկա է աշխարհի բոլոր երկրներում, այսինքն` սննդի արդյունաբերության տեղաբաշխումը ևս  (թեթև արդյուանբերության նման) ունի համատարած բնույթ։ Արագ փչացող հումք (կաթ, խաղող, լոլիկ, շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ և այլն) մշակող ձեռնարկությունները տեղաբաշխվում են հումքի աղբյուրների մոտ։

Շաքարի գործարան

9726.jpeg
Без названия (1).jpg

Միևնույն ժամանակ, դրանցից պատրաստված արտադրանքը (օրինակ` պահածո կամ շաքար) հարմար է երկարատև պահպանման և տրանսպորտային փոխադրման համար շաքարեղեգի և շաքարի ճակնդեղի աճեցման երկրներում (Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան, ԱՄՆ, Ուկրաինա), կարագի արտադրությունը՝ Նոր Զելանդիայում, Ֆինլանդիայում, գինու արտադրությունը՝ Իտալիայում, Ֆրանսիայում և խաղող մշակող այլ երկրներում։ 

Սառնարանային տնտեսության և ռեֆրիժերատորային տրանսպորտի (սառցարան նավերի, երկաթուղային վագոնների և ավտոմեքենաների) օգտագործման շնորհիվ շուտ փչացող, բայց նախնական մշակման ենթարկված գյուղատնտեսական հումքը և ձկնամթերքը փոխադրվում են բնակչության մեծ խտություն, հետևապես` սննդամթերքի մեծ պահանջարկ ունեցող վայրեր:
ՀՀ-ում սննդի արդյունաբերության առավել զարգացած ճյուղերից են գինու-կոնյակի, գարեջրի, պանրի, հրուշակեղենի, հանքային ջրերի, պահածոների, մսամթերքի արտադրությունները:

Քիմիական արդյունաբերության դերը տնտեսության մեջ․ փետրվարի 28-ից մարտի 11-ը: Один комментарий

  1. Уведомление: Քիմիական արդյունաբերության դերը տնտեսության մեջ․ նախագիծ — Գայանե Սարգսյան

Оставьте комментарий